[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 18 Հունիսի 2012

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

                  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի  զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին  Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում սպանվել է ԼՂՀ ՊԲ` զինվորական ծառայության զորակոչված  զինծառայող 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԳՈՀ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾԻՑ

 Հունիսի 15-ին տեղի ունեցավ ԼՂՀ   հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համատեղ նիստը (Երևանից այդ կապակցությամբ ժամանել էր պատվիրակություն՝ հայաստանյան կառույցի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ)։ 

ԼՂՀ ԿԸՀ-ՈՒՄ

Հունիսի 15 -ին կայացավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը: 
Նիստին հրավիրվել և մասնակցում էին ԼՂՀ Նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիներ, նրանց լիազոր ներկայացուցիչները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղի նման չճանաչված պետության համար արտաքին ներդրումների ներգրավումը տնտեսության մեջ քիչ դեր չի խաղում։ Այդ իսկ պատճառով կառավարությունը, օգտագործելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներուժը, շահագրգռված է դրսից առավելագույն ներդրումների ներգրավման մեջ և փորձում է որոշակի արտոնությունների սահմանմամբ տեղում բարենպաստ բիզնես-միջավայր ապահովել, իսկ հանրապետություն մուտք գործած գումարներն օգտագործել հնարավորինս արդյունավետ։

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՇՓՈՒՄ ՕԳՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

Nina.jpgՄայիս ամսվա երկրորդ կեսին Արցախի պետական երգչախումբը մեկնեց Իտալիա՝  մասնակցելու Վենետիկում անցկացվելիք հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին, ինչպես նաև Հայաստանում գրատպության 500-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որոնք կազմակերպվել են Մխիթարյան միաբանության  կողմից։
Subscribe to this RSS feed