[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Հունիսի 2012

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հունիսի 15¬ին կայացած նիստը, որի առաջին մասն անցել է հայկական երկու հանրապետությունների կարգավորող մարմինների հանձնաժողովների հետ համատեղ, ընդունել է մի շարք նոր որոշումներ էլեկտրաէներգիայի, ջրային համակարգերի և հեռահաղորդակցության, տնտեսական մրցակցության կարգավորման վերաբերյալ։

ԲԱՔՎՈՒՄ ՀՈՒՅՍԸ ԴՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՙԱԼ ՂԱՅԴԱՅԻ՚ ՎՐԱ

Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն modern. az կայքէջին տված հարցազրույցում, խոսելով Լեռնային Ղարաբաղը գրավելու՝ Ադրբեջանի հնարավորությունների մասին, խոստովանել է, որ Բաքվի համար ՙվերջին հույսը լինելու է, հավանաբար, համագործակցությունը ՙԱլ Ղայդայի՚ հետ։

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՄԻՏՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի կողմից իրականացվել են մի շարք գործողություններ` ուղղված մայրաքաղաքի երթուղիների սպասարկման մակարդակի բարձրացմանը: Ներքաղաքային ավտոբուսային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների լիարժեք կազմակերպման համար բաժնի կողմից ձեռնարկված քայլերի, ինչպես նաև կատարված այլ աշխատանքների շուրջ զրուցեցինք վերոնշյալ բաժնի պետ Էդգար ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ:

ՃԱՐՏԱՐՑԻ ՄԵՆԱՏՆՏԵՍԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԼՈՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ

lor.jpgՕրերս Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի անասնաբույժ Է.Դանիելյանը տեղեկացրեց, որ շրջանի Ճարտար գյուղի մի բնակիչ զբաղվում է լորաբուծությամբ: Բավականին հետաքրքրաշարժ նորություն: Հանդիպեցի մենատնտեսի հետ: 

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

ՏՈՂԻ ԵԳԱՆՅԱՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱՊ ՈՒՆԵԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
2009 թվականից ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչությունը ձեռնարկել էր Հադրութի շրջանի Տող գյուղի հնագիտական պեղումները։ Հնագետ Աղավնի Ժամկոչյանը վարչությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստում ամփոփեց վերջին տարում գյուղում կատարված աշխատանքները։ 2010 թվականի պեղումները բացահայտել են տնտեսական, արտադրական կյանքի հետքեր, իսկ 2011-ին կատարված պեղումների հետևանքով մելիքական ապարանքի ախոռի շարունակության մեջ հայտնաբերվել է հոր՝ շարված անտաշ քարերից։ Իսկ թե ինչ նպատակով են դա օգտագործել, հայտնի չէ։ 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՆՐԱ ՏԵՂԸ ԵՎ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Գիտությունը սերտորեն կապված է հասարակության ամբողջ նյութական և հոգևոր կյանքի հետ և անընդհատ դրական ազդեցություն է ունենում հասարակության զարգացման գործում։ 
Մեր օրերում հասարակության զարգացման մեջ գիտության դերն այնքան մեծ է, որ 21-րդ դարը հաճախ անվանում են ՙգիտության դար՚։ Իսկ ի՞նչ է գիտությունը։ Այս հարցին չի կարելի միարժեք  պատասխանել, քանի որ գիտությունը բազմակողմանի հասարակական երևույթ է, որն իր մեջ միավորում է հոգևոր և նյութական գործոններ։

Ի ՆՊԱՍՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ

 Վերջին շրջանում առավել  հաճախակի են դարձել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի  նախարարության պատասխանատուների այցելությունները հանրապետության  հեռավոր գյուղեր ու  բնակավայրեր։ Նպատակը մեկն է՝  աշխուժացնել  մշակութային  կյանքը, աջակցել համատեղ ուժերով հասնելու ցանկալի  արդյունքների։ 

Subscribe to this RSS feed