[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 25 Հունիսի 2012

ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ, ԲԱՅՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ

Հունիսի 20-ին` նախագահական ընտրարշավի առաջին օրը, նախագահի թեկնածու Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան և հանդիպել Թալիշի, Մատաղիսի, Մաղավուզի, Վարնկաթաղի, Մինգրելսկի, Մեծ Շենի, Մոխրաթաղի, Կուսապատի, Մեհմանայի, Ներքին Հոռաթաղի բնակիչների հետ` փաստորեն կրկնելով այն երթուղին, որով անցել էր հինգ տարի առաջ` դարձյալ նախագահական ընտրարշավի առաջին օրը:

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՄԻԽԱՅԻԼԻ

Vitali_Balasanyan.jpgՎիտալի Միխայիլի Բալասանյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերան ավանում։ 
1976թ. ավարտել է Ասկերանի միջնակարգ դպրոցը, 1990թ.՝ Երեւանի կոոպերատիվ առեւտրի տեխնիկումը, 2011թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա բաժինը՝ տնտեսագետի մասնագիտությամբ:

ՍԱՀԱԿՅԱՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿԻ

Bako.jpgԲակո Սահակի Սահակյանը ծնվել է 1960թ. օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1978-1980թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՍԵՐԳԵՅԻ

1000jpg.jpgԾնվել է 1947թ. հունվարին, Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում, ծառայողի ընտանիքում։
1964թ. ավարտել է Վանք գյուղի միջնակարգ դպրոցը։
1965թ. ընդունվել և 1971թ.  ավարտել է Ադրբեջանի Վ.Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը։
1965-1967թթ. աշխատել է Բաքվի շինմոնտաժային վարչությունում՝ որպես բանվոր։

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ

Arkadi.jpgԾնվել է 1962 թվականի սեպտեմբերի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ղզղալա (Բերդաշեն) գյուղում, ծառայողի ընտանիքում: 
1985թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը. անվանական` Լենինյան կրթաթոշակառու էր: 
1986-1990թթ. սովորել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում` ՙՊինդ մարմնի ֆիզիկա՚ մասնագիտությամբ: 
1985-1991թթ. աշխատել է Բերդաշենի միջնակարգ դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցիչ: 

ԿՈՎԿԱՍԸ՝ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Անցած շաբաթ Հիլարի Քլինթոնի այցը հարավկովկասյան պետություններ կապված է ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելու անհրաժեշտության, այլև այն քայլերի նախապատրաստության հետ, որոնք ծավալվելու են Կովկասի աշխարհաքաղաքական ասպարեզում։ 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԵՆ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Rashid.jpgՀարցազրույց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են տարվել, դրանք ավարտվե՞լ են, թե՞ դեռ շարունակվում են։ 

ՙՄԵՆՔ ՄԵԶ ՉՊԻՏԻ ԹՈՒՅԼ ՏԱՆՔ ՇՌԱՅԼՈՐԵՆ ԾԱԽՍԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ՚

ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ հունիսի 22-ին հրավիրած մամլո ասուլիսում ներկայացրեց իր նախընտրական ծրագրի առանցքային  հիմնադրույթները, ուղղություններն ու նպատակը։ Պետականության հզորացում, ազատության, արդարության, համերաշխության և օրենքի վրա հիմնված հասարակության կառուցում. այս գաղափարների վրա է հենվում թեկնածուի նախընտրական ծրագիրը։ 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ

Հանրապետությունում շարունակվում է հացահատիկայինների բերքահավաքը, այսօրվա դրությամբ հնձված է դաշտերի 10 տոկոսը: Արդեն  բերքը հասունացել է նաև նախալեռնային գոտում, ինչը  կազմակերպչական հարցերը հստակեցնելու խնդիր է առաջադրել բերքահավաքի կազմակերպման պատասխանատուներին: Հունիսի 19-ին վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր այդ հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Արմեն Ավագյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Subscribe to this RSS feed