Հունիսի 23-ին ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը հանդիպեց Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների և ուսանողական ակտիվի հետ։ ԱրՊՀ¬ում կայացած հանդիպմանը ներկա էին նախագահի թեկնածու Բ. Սահակյանի նախընտրական շտաբի պետ Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պետական այլ այրեր։
Նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 24-ին ընդգրկվեցին Իվանյան-Նորագյուղ-Աստղաշեն-Բադարա համայնքներն ու դրանց հարակից գյուղերը։
Ներկայիս բարդ իրադրությունում Իրանի Իսլամական Հանրապետության վարած քաղաքականությունը հասկանալն անհնարին է` առանց ծանոթանալու նրա երկարաժամկետ ռազմավարությանը։ Իրանը Պարսկական կայսրության ժառանգորդն է և հազարամյա մշակույթ ու պետականության ավանդույթներ ունեցող ժողովուրդ։
Հունիսի 25-ին ԼՂՀ-ում իր աշխատանքներն ամփոփեց ՙBridge Artsakh՚ lV տնտեսական համաժողովը, որը մեկնարկել էր հունիսի 23-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած պլենար նիստով և շարունակվել Շուշիում՝ սեկցիոն նիստերի և հանրապետությունում գործող մի քանի ընկերությունների հետ ծանոթանալու տեսքով։
Վերջին տարիներին ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունն սկսել է Ծաղկաշենի հանքավայրում երկրաբանական համալիր ուսումնասիրություններ կատարել՝ պղնձի հնարավոր պաշարներ հայտնաբերելու, գնահատելու և շահագործման նախապատրաստելու նպատակով։
Առնոլդ Մելիքսեթյան։ Ծնվել է Ստեփանակերտում։ 1969-ին ավարտել է Երևանի Մ. Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1977-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։ Ապրում և ստեղծագործում է հայրենի քաղաքում։
Քաշաթաղի շրջանի Թովմասար տարածքում անցած աշնանը մոտ 10 հազար հեկտար հացահատիկի ցանքս է կատարվել, և բարենպաստ եղանակի շնորհիվ այս տարի լավ արդյունք է գրանցվում։ Մի քանի օր է, ինչ այստեղ սկսվել է գարու և ցորենի հունձը:
Որոշակի դադարից հետո Արցախում այս տարի կրկին մեկնարկեց ՙՈւրախների և հնարամիտների ակումբ՚ երիտասարդական խաղը։ Հունիսի 22-ին Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ եզրափակիչ հանդիպումը։
Հունիսի 24-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացավ ՙՔաշաթաղ պլյուս¬2012՚ ինտելեկտուալ փառատոնը՝ նվիրված Բերձորի ազատագրման 20-րդ տարեդարձին: Փառատոնը կազմակերպել էր ՙՀայեր ակումբ՚ հասարակական կազմակերպությունը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ: