Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին:
Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետության գիտության բնագավառի ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել գիտական հետազոտությունների ոլորտին եւ նրանց կիրառման հեռանկարներին:
- Published in Պաշտոնական