[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

DSC_7269.jpgՍեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Շնորհավորելով գործընկերներին ու նրանց բեղմնավոր աշխատանք մաղթելով  նոր նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ, խորհրդարանի նախագահը, նախ,  հրապարակեց պատգամավորներ Վլադիմիր Կասյանի և Զոյա Լազարյանի  դիմումները՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը

Ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին են արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտված հունգարական դատարանի կողմից՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին առանձնակի դաժանությամբ եւ կանխամտածված սպանելու համար։ Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովին դիմավորել են իբրեւ ՙհերոսի՚։

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Հեռագրում ասված է.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

180912_ShushiKomferans_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ՙՇուշին՝ հայկական մշակույթի օջախ՚ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԱՇԽԱՐՀԸ

small.jpgՕրերս ՙԱզատ Արցախ՚ թերթին հյուրընկալվել էր դիմահարդարության (գրիմի) գծով արվեստագետ-վարպետ, կինոդերասան, ՙԿրկես։ Անդրկուլիսներ՚, ՙԵրկվորյակներ՚, ՙԱրվեստանոցներ՚ վավերագրական նախագծերի հեղինակ, նկարիչ Ելենա ՖՐՈԼՈՎԱ-ՏՐՈՒՖԱՆՈՎԱՆ։ ՙԱլա  բալա նիցա՚ ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար գալով Երևան՝ Ելենան սիրահարվեց մեր հնամենի երկրին ու որոշեց ընդմիշտ մնալ այստեղ։ Արդեն մի տարի է՝ նա ապրում է Երևանում, աշխատում ՙԵրկվորյակներ՚ նախագծի վրա։ Մերձավորների խորհրդով Ելենան եկավ Արցախ՝ Հայաստանի այդ տարածաշրջանը նույնպես նախագծում ընդգրկելու նպատակով։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը մեր հյուրի հետ։

ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԱՊՐԻ…

14_09_03.jpgԿյանքի խելահեղ վազքի մեջ հոբելյաններն այն կայաններն են, որտեղ անվերջ սլացող գնացքները մի պահ միայն դանդաղեցնում են ընթացքը` ասես անցած ճանապարհը քննելու և անցնելիք ուղին ճշգրտելու համար: Այդպես է` քանի դեռ մարդն ապրում է։ Իսկ հետմահու հոբելյաններն արդեն նրան ճանաչողների` ապրողներիս գործն է: Ուստի, այս խոսքը թող դառնա հարգանքի ու խոնարհումի արտահայտություն տաղանդավոր արվեստագետ Ռոբերտ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ պայծառ հիշատակին, ում 65-ամյակը լրացավ օրերս` սեպտեմբերի 2-ին:

ՁԵՌՆՈՑ՝ ՆԵՏՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ողջ համալսարանական կազմը  դատապարտում է  2004թ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած  ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման ամոթալի փաստը, նրան իր բարոյալքված երկրում ներում շնորհելու և հերոսացնելու խայտառակ իրողությունը:

ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ՊԵՏՔ Է ՈՒՂՂԻ ԻՐ ՍԽԱԼԸ

Ռամիլ Սաֆարովի սրտում բուն դրած ատելությունը՝ ատելություն պարզապես մարդու  հայ տեսակի դեմ, ծագում է հիվանդ արմատից։ Սպանել քնած մարդուն։ Մարդ՝ որին, որոշակի իմաստով վերցված, կարելի է գործընկեր կոչել, մարդ՝ որի կյանքը դեռ առջևո՛ւմ էր։ Ոչ, ադրբեջանցի ճիվաղը լոկ մի անձի չէ, որ զրկել է ապրելու իրավունքից՝ խաչ է քաշել նաև այն թոռների և ծոռների բազմության վրա՝ մի ամբո՛ղջ գերդաստան հայ մանուկների  վրա, որոնց նախապապը...

Subscribe to this RSS feed