[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:

Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը.

ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

DSC_7072.jpgՍեպտեմբերի 18-19-ը հերթական անգամ Ստեփանակերտի Ստ.  Շահումյանի անվան մարզադաշտում կազմակերպվեց զոհված ազատամարտիկ, աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար։ Միջոցառումը համընկավ ԼՂՀ և ՀՀ պետական անկախության հռչակման 21-րդ տարեդարձներին նվիրված տոնակատարություններին։ Նշանակալից այս իրադարձությանը ներկա էին սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, միջազգային և աշխարհի խոշոր մրցումների հաղթող, մինչև այսօր շուրջ 25 տարի Եվրոպայի չգերազանցած ռեկորդի (8 մետր 86 սմ) հեղինակ, աթլետիկայի ՀՀ  ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը, աթլետիկական բազմամարտի և արգելավազքի ՀՀ բազմակի չեմպիոն, տասնամարտի գծով ՀՀ-ում և ԽՍՀՄ-ում միակ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վալերի Մամաջանյանը, Երևանի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան հ. 2 մարզադպրոցի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը, ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ  ԿԱ սպորտկոմիտեի նախագահի պաշտոնակատար Ռազմիկ Հովսեփյանը, մարզասերներ, հյուրեր, ինչպես նաև զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի մայր Աիդա Հարությունյանը։

ԳՈՐԾԻ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՍՐՏԱՑԱՎ ՄՈՏԵՑՈՒՄ

IMG_0230.jpgՍեպտեմբերի 20-ին Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խաղաղության միջազգային օրվան: Միջոցառումը կազմակրպել էր ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ հկ-ի Շուշիի կանանց խումբը։
Միջոցառման առանցքը ցուցահանդեսն էր, որում ներկայացված էին Կենտրոնի սաների աշխատանքները:

ՀՆԱՄԵՆԻ ԲԵՐԴԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

7899.jpgՔաշաթաղի  ներկայիս շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդեն հայտնի բազում հուշարձաններին օրեցօր ավելանում են նորերը: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թեւում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում:

ՌՈՒԶԱՆԸ՚ ԿՐԿԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲԵՄՈՒՄ Խորհրդածություններ և դասեր ՙՌուզան՚ բեմադրությամ առիթո

DSC02882.jpgՄուրացանի ՙՌուզան՚ հերոսական դրաման իր նշանակալի կշռույթն ունի հայ թատրոնի պատմության մեջ: Այն մեր համերկրացի հեղինակի ռոմանտիկ շրջանի լավագույն գործերից է և, ինչպես յուրաքանչյուր դասական գործ, ժամանակի մեջ չի կորցնում իր ասելիքի ուժը։ Պարզապես թատերերկին պետք է մոտենալ նոր` 21-րդ դարի հանդիսատեսի դիտանկյունից, ինչն էլ հաջողությամբ կատարել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

theatre.jpgՍեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված թատրոնի 80-ամյա հոբելյանին։ Լեփ-լեցուն դահլիճը ծափողջույններով դիմավորեց թատրոնի այժմյան կոլեկտիվին, որոնց մի մասը բեմական հագուստով էր, քանի որ հանդիսավոր մասից անմիջապես հետո պետք է տեղի ունենար Մուրացանի ՙՌուզան՚ դրամայի բեմադրության առաջնախաղը (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան)։

ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Martik Hayrapetyan_1.jpgՇուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը մայրաքաղաքի մի շարք թաղամասերում արդեն գործում է՝ թեթևացնելով մարդկամց առօրյա հոգսերը: Սակայն առաջին անձրևներից հետո պարզվեց, որ ջրի մաքրության հարցում դեռ կան խոչընդոտներ: Նշված և հարակից խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Մարտիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ  հետ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Ամերիկայի հայկական համագումարի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ  Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին:

Ուղերձում ասված է.

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՌԱԲԼՈՒՐ

8d05.jpgՍեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ  այցելել են Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
 

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Subscribe to this RSS feed