[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2012

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 24-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց պետական այդ մարմնի նորանշանակ ղեկավար Լևոն Գրիգորյանին: Ներկայացնելով  նրան` վարչապետը նշել է, որ փոփոխությունը բարեփոխում է ենթադրում, և վստահություն հայտնեց, որ աշխատակազմի նոր ղեկավարը հանդես կգա նորամուծություններով ու թարմ աշխատաոճով: Ա.Հարությունյանը կարևորեց կառավարության աշխատակազմում էլեկտրոնային կառավարման համակարգի արմատավորումը, աշխատանքի արդյունավետության բարձրացումը և մյուս հարցերի կարգավորման  ուղղությամբ հետևողականությունը:

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

Artur.jpgԼՂՀ փոխվարչապետ
ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆԴՐԻ  ԱՂԱԲԵԿՅԱՆ
Ծնվել է 1963թ. նոյեմբերի 24-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում:
1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը`  ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ...

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:

Հրամանագրի համաձայն հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը.

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 22-ին վարչապետ Ա. Հարությունյանի որոշումներով փոփոխություններ են կատարվել կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության ղեկավար կազմում:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է  Ավստրալիայի Համազգային Արշակ և Սոֆի Գոլստեն ճեմարանի 10-րդ դասարանի աշակերտներին, ովքեր Արցախ են ժամանել այդ կրթական հաստատության գաղութային հարաբերությունների պատասխանատու Նորա Սևակյանի, կրթական վերակացու Ջիվլեն Ֆորեստերի և մի խումբ ծնողների ընկերակցությամբ: Ճեմարանականների արցախյան այցը, որը հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում, իրականացվել է ՙՈւխտագնացություն հայրենիք՚ կարգախոսի ներքո:

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

220912AGN_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Subscribe to this RSS feed