[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 09 Հունվարի 2013

ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

Հունվարի 9-ին գումարվել է ԼՂՀ  5-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որը, համաձայն կանոնակարգային պահանջի,  հրավիրվել է մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ՝ նրանց առաջարկած օրակարգով։  

            Նիստը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Գործընկերներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, խորհրդարանի նախագահը հաղորդեց, որ նախաձեռնողների առաջարկած երեք օրակարգային հարցերից առաջինը վերաբերում է  2012թ. դեկտեմբերի 23-ին թիվ 10 և թիվ 15 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքներով ընտրված և ԼՂՀ ԿԸՀ դեկտեմբերի 26-ի որոշմամբ ԱԺ պատգամավորներ համարված Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանի և Նելսոն Իվանի Մինասյանի երդման արարողությանը, իսկ հաջորդ երկուսը՝ մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում նոր ընտրության անցկացմանը։

Օբաման շահագործում է թուրք ղեկավարների ինքնասիրության մարմաջը

Չնայած քաղաքական ղեկավարները հաճախ չափազանցնում են իրենց ձեռքբերումներն ու պարծենում իրենց ժողովրդի գերազանցությամբ, սակայն նման պնդումներն անհեթեթ են դառնում, եթե դրանք շատ են հեռանում իրականությունից և հասնում ազգայնամոլության ու ինքնասիրահարվածության

Երբ ղեկավարները մեծամտության չափազանց մեծ զգացում են տածում, նրանք կարող են հեշտությամբ շահագործվել ուրիշների կողմից, ովքեր օգտագործում են նրանց ինքնասիրության անհագ ծարավը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք տառապում են նկարագրի նման թերությամբ

Թուրքական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են «Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածը՝ հաղորդելով, որ «Նախագահ Օբաման ավելի շատ հեռախոսազանգեր է կատարել Էրդողանին, քան աշխարհի որևէ ղեկավարի, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի»: 

Երբ այս երկուսը Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գրասենյակում, նախագահ Օբաման Էրդողանին «ավելի շատ ժամանակ է հատկացրել, քան մեկ այլ համաշխարհային ղեկավարի», որը տևել է մոտ երկու ժամ:

Subscribe to this RSS feed