Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Friday, 15 March 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ

 150313_Yerevan_Qaxaqapet_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՆԵՆ 386 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

DSC_8409.jpgՄարտի 14-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության թեման հանրապետության քաղաքային համայնքներում գործող կոմունալ տնտեսության ոլորտի ընկերությունների ունեցած հարկային պարտավորությունների հարցն էր։ Ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի կոմունալ տնտեսությունների ղեկավարները, շրջվարչակազմերի ղեկավարները, քաղաքապետերը, պաշտոնատար այլ անձինք։ 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ՙԵՂԻՐ ՈՒԺԵՂ, ԷԼԻ ՈՒԺԵՂ ԵՎ ՄԻՇՏ ՈՒԺԵՂ՚

altԱնցած երկուշաբթին ապացուցեց, որ հայ մեծ բանաստեղծի խոսքերը` ՙՈվ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՚, ճիշտ են ասված, քանզի ընդմիշտ կենսունակ են: Այդ օրն Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում երեք ցուցադրմամբ պետք է հանդիսատեսին մատուցվեր մի քանի ամիս առաջ Հայաստանում լայն էկրան դուրս եկած ՙՆժդեհ՚ ֆիլմի արցախյան պրեմիերան:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

150313_Shushi_Xorhrdakcutyun_Info.jpgԶեկույցներով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2012թ. շրջանում իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հավելելով, որ անելիքներ նույնպես դեռ շատ կան:

ՋՈՒՐԸ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

Սովորաբար ՙՋրի գին՚ ասելով մենք հասկանում ենք չնչին, աննշան գինը, որով մենք կարողացել ենք ձեռք բերել այս կամ այն ապրանքատեսակը, դա մեր զարմացական-հիացական վերաբերմունքն է, որն օրեցօր ավելի սակավ է հնչում հավերժ թանկացումների մեր ժամանակներում: Ցավոք, եթե հետևելու լինենք ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ի նախանձելի հետևողականությամբ ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին հասցեագրված հայտերին, ապա պետք է արձանագրենք, որ վաղուց վերոհիշյալ արտահայտության իմաստը լիովին փոխելու ժամանակն է, քանի որ հենց ջրի գինը սպառնում է շարքային ստեփանակերտցու համար դառնալ ՙոսկու գին՚: 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ մարտի 14-ին հրավիրված խորհրդակցությունում քննարկվեց  հանրապետության քաղաքային համայնքներում գործող կոմունալ տնտեսության ոլորտի ընկերությունների ունեցած հարկային պարտավորությունների հարցը:

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ներկայացրած զեկույցի համաձայն` վերջին ամիսներին կատարված վերլուծություններով արձանագրվել է, որ հանրապետությունում գործող կոմունալ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտները 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեն մոտ  386մլն դրամի պարտավորություններ: Պարտքերը կուտակվել են ծառայությունների դիմաց վճարների ոչ լրիվ հավաքագրմամբ, ինչը, զեկուցողի համոզմամբ, աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանք է:

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

kongress.jpgՄարտի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ, ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի առաջնորդներ եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Subscribe to this RSS feed