[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2013

ՔԱՐԱԳԼԽԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ՀԱՌՆԵՑ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

17.jpgՍեպտեմբերի 5-ին Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի բարձունքում տեղի ունեցավ  Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծումը:
Արարողությունը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իսկ առաջին պատարագը մատուցեց Ս. Պետերբուրգից ժամանած քահանա  տեր Սարգիսը։ 

ԲԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՄԲԻՈՆ

ArPH_2.jpgԻնչպես հայտնի է, ս.թ. մարտի 29-ին ՙՍինոփսիս Արմենիա՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր, որի նպատակը համալսարանի կազմում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական կրթություն տրամադրող ՙԿապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր՚ համահամալսարանական ամբիոնի ստեղծումն է, այն տեխնիկապես զինելն ու վերապատրաստված դասախոսական կազմով, արդիական ծրագրային միջոցներով և ուսումնական նյութերով ապահովելը, ուսանողներին նշված մասնագիտացմամբ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու համար ուսուցանելը։ 

ԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ՔԻՉ, ՔԱՆ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ, ԲԱՅՑ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԴԵՌ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՆՔ

Արցախում բանջարեղենի մշակությունը համատարած բնույթ չի կրել: Համենայն դեպս՝ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում: 1980թ. բանջարեղենին հատկացվել է 2000 հեկտար տարածք, 1990-ին՝ 1800, 2000-ին՝ 2400 եւ 2005 թվականին ՝ 2800 հեկտար:  Հետագա տարիներին այդ ցուցանիշը տատանվել է 2700-ից 2100 հեկտարի միջակայքում: Նշված թվերը ներառում են նաեւ կարտոֆիլի ցանքատարածությունները: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը մասնակցել է դիտարկմանը

                Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

123.jpgԵրկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահ Ուորլիքին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

 Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակից, առաջին դասի խորհրդական, քաղաքագետ Արսեն Մելիք-Շահնազարովը պարգեվատրվել է  "Երախտագիտություն"  մեդալով։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

             120913_BundestagPatgamav_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեին եւ նրան ուղեկցող անձանց:

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամի հետ

Սեպտեմբերին 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած ԳԴՀ խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Յուրգեն Կլիմկեի հետ։

Subscribe to this RSS feed