[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2013

Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մոսկվա քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը

 Բակո Սահակյանը մասնակցել է Մոսկվայում հայկական տաճարի բացմանըԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 17-ին ներկա է գտնվել Մոսկվա քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը:

Խորհրդակցություն ԼՂՀ վարչապետի մոտ

            Սեպտեմբերի 13-ին վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ ամփոփվել են ԼՂՀ Նախագահի` ս. թ. հունիսի 7-ին կառավարության ղեկավարին տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության և կառավարությանն առընթեր փրկարար ծառայության աշխատակիցների անցկացրած համատեղ ուսումնասիրությունների արդյունքները:

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԲՈԼՈՐԸ

Տարածաշրջանային այցի շրջանակներում սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտ է ժամանել Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Սեպտեմբերի 13-ին նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահը: Ըստ այդմ, հանդիպմանը երկուստեք կարեւորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը:
Նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպումից հետո Ջեյմս Ուորլիքը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
Subscribe to this RSS feed