[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2016

Գարեգին Բ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները Գանձասարում հայրապետական օրհնություն են տվել

Արցախ ժամանած Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 13-ին այցելել են Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որտեղ իրենց հայրապետական օրհնությունն են տվել Արցախին ու հայոց բանակի զինվորներին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը

Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։

Հայտարարություն

Ելնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի մասնագիտական գործուղման մեկնող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ "Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին" 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ:

Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Եվրոպական խորհրդարանի նիստում պատգամավորների գերակշիռ մասը հանդես եկավ հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները

Եվրոպական խորհրդարանն այսօր իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։

Անհրաժեշտ շինանյութի առաջին խմբաքանակը՝ Արցախին

Բարձր բեռնատարողություն ունեցող շինանյութ տեղափոխող հատուկ մեքենաներով բեռնված՝ առաջնահերթության կարգով Արցախ է տեղափոխվում ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ ավելի քան 14 միլիոն դրամ արժողությամբ:

Պատերազմն ունի իր օրենքները. ինչու է Ադրբեջանն ահաբեկված Մինգեչաուրով

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ պատասխանել է ԼՂ հակամարտության համապարփակ լուծման հնարավորության, ռազմական գործողությունների վերսկսման եւ մեր մի շարք այլ հարցերին:

Subscribe to this RSS feed