[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018

ԱՎԱՐՏՎԵՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների, Ամերիկայի հայ բժիշկների միության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց ընտանեկան բժիշկների վերապատրաստման 6-շաբաթյա ծրագիր։

Պետնախարարը հանդիպել է ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներին

 

 

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Պաշտոնական Բաքուն Հայաստանի հասցեին սպառնալիքների նոր չափաբաժին է թափել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ի սկզբանե չէր փայլում օրինակելի վարքագծով, իր հանցավոր պահվածքի անպատժելիությունից հղփացած, ընդ որում, հանցավոր` ոչ միայն հայերի, այլև իր ղեկավարած երկրի քաղաքացիների նկատմամբ, որոշել է, որ կարող է Հայաստանի ղեկավարությանը ցուցումներ տալ, թե Արցախի հարցում ինչ մոտեցում պետք է ցուցաբերել։

Անդրադարձ կատարվածին

Արցախի ազատամարտիկների միությունը, որ պատերազմի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունն է, իր ստեղծման առաջին իսկ օրերից գործունեության  կարևոր ուղղություններից մեկն ընտրել է նյութապես ու բարոյապես աջակցությունը զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ մարտընկերներին և, ընդհանրապես, պատերազմն անցած  ու այսօր սոցիալ-կենցաղային ծանր վիճակում գտնվող քաղաքացիների ընտանիքներին։

Արցախի ԱԳՆ և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր

Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի (ք. Բեյրութ, Լիբանան) միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր։

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

 

 

 

Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:

Աշխատանքային այց Փարիզ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ քաղաք:

 

 

 

Հանդիպում Փարիզում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: 

Subscribe to this RSS feed