[ARM]     [RUS]     [ENG]

ՁՅՈՒԴՈՅԻ ՀՀ ՄՐՑԱՇԱՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ 10 ՄԵԴԱԼՈՎ

Փետրվարի 10-ին Երևանում կայացած ձյուդոյի հանրապետական մրցաշարում արցախցի ձյուդոիստները նվաճեցին 10 մեդալ։ ՀՀ-ում ձյուդո մարզաձևի հիմնադրման 46-րդ տարեդարձին նվիրված մրցաշարին մասնակցել է 300 մարզիկ։ 2005-2007թթ., 2008-2010թթ. ծնված տարբեր քաշային կարգերի ձյուդոիստների միջև կայացած թեժ մրցապայքարում արցախցի մարզիկներն արժանացան 4 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալների։

 Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի և ԱՀ ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի պարզաբանմամբ՝ բավականին բարդ մրցաշարում մեր մարզիկները պայքարել են ըստ արժանվույն, մենամարտերում ցուցադրել են լավագույն տեխնիկա և արժանացել հայաստանյան մարզիչների գովասանքին։ Արցախցի ձյուդոիստներից 1-ին տեղը գրավել են Արման Պարսիյանցը, Աշոտ Պարսիյանցը, Գրիգորի Եսայանը և Արթուր Գրիգորյանը, 2-րդ՝ Արամ Ավանեսյանը, իսկ 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Ալեքսեյ Ավանեսյանը, Հարութ Ամիրյանը, Հայկ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը և Գրիգորի Հայրապետյանը։ 

Ձյուդոյի գլխավոր մարզիչը գոհ է իր սաների ցուցաբերած արդյունքներից և հուսով է, որ ձեռք բերված արդյունքները մարզիկներին կմղեն պարապել էլ ավելի եռանդով, ջանասիրությամբ ու ոգևորությամբ, ինչի արդյունքում մեդալներ կնվաճեն արդեն միջազգային մրցաշարերում։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ