Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

CONIFA-2019. ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԽԱՂԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Մամուլի ասուլիս

Համաձայն CONIFA-2019 Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի ընթացակարգի՝ հունիսի 2-9-ը կայացած և կայանալիք ֆուտբոլային խաղերից հետո ամեն օր Ստեփանակերտի երիտասարդական պալատում գործող Մեդիա կենտրոնում նախատեսվում է մամուլի ասուլիս։
Հունիսի 3-ին կայացած ֆուտբոլային խաղերից հետո CONIFA-2019-ի PR և մարքեթինգի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը ԶԼՄ-ներին ներկայացրեց հանրապետության բոլոր 4 մարզադաշտերում կայացած խաղերի ամփոփ արդյունքները։
Ներկայացնելով առաջնության 2-րդ փուլի արդյունքները, Հ. Բարսեղյանը նշեց, որ ֆուտբոլային թիմերի Ա և Բ խմբերից յուրաքանչյուրում կայացել է երկու հանդիպում։ Ա խմբում առաջին խաղը տեղի ունեցավ Մարտակերտի մարզադաշտում՝ Սապմիի և Աբխազիայի թիմերի միջև։ Այս մրցապայքարում 1։0 հաշվով հաղթեցին աբխազները։ Նույն օրը Մարտունու մարզադաշտում կայացավ Չամերիա-Արցախ հանդիպումը։ Թերևս այս խաղն օրվա ամենածանր և կոշտ հանդիպումն էր։ Մրցավարները շատ էին դեղին քարտեր ցույց տալիս, մասնավորապես` 3 դեղին քարտ ստացել է Չամերիայի հավաքականը։ Սկզբում Արցախի հավաքականը լավ էր խաղում, առաջին խաղակեսն ավարտվել էր ոչ-ոքի հաշվով, սակայն երբ 57-րդ րոպեին Մարկո Վանդրաստենը խփեց 1-ին գոլը, արցախցիները կարծես հուսահատվեցին և թուլացան։ Արդեն 83-րդ րոպեին Արցախի հավաքականի ներկայացուցիչ 10 համարի մարզաշապիկով Արսեն Սաֆարյանը տուգանային հարվածով ռմբահարեց՝ գրանցելով պատասխան գոլը, սակայն, Չամերիայի թիմի մարզիկներն Արցախի դարպաս ուղարկեցին հերթական 3 գոլերը՝ հաշիվը դարձնելով 4։1։
Բ խմբի հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ Ասկերանում՝ Սեկեյ Լանդի և Արևմտյան Հայաստան թիմերի միջև։ Այս խաղն օրվա ամենահետաքրքիր, ինչ-որ տեղ ամենազարմանալի մրցապայքարն էր, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել, սակայն երկրորդ փուլում տարած հաղթանակը բավականին բարձր արդյունքներով էր։ Արևմտյան Հայաստանի թիմը 5։0 հաշվով արձանագրեց ջախջախիչ հաղթանակ Սեկեյ Լանդի նկատմամբ։ Հաջորդ խաղը կայացավ 18։30-ին, Ստեփանակերտի մարզադաշտում՝ Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերի միջև։ Իբրահիմ Բազաևը խփեց 2-րդ գոլը, և խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի։
Հ. Բարսեղյանն անդրադարձավ լրագրողների կողմից հնչեցված հարցերին, որոնք վերաբերում էին կազմակերպական ու տեխնիկական խնդիրներին, մասնավորապես` արտերկրի լրագրողները բարձրաձայնեցին իրենց թիմերի մարզիկների կողմից հնչեցված բողոքները՝ կապված շոգ եղանակին տարբեր մարզադաշտերում որոշակիորեն ուշ կամ շուտ ժամերի սկսվող խաղերին։ PR թիմի պատասխանատուն վստահեցրեց, որ պատրաստ են լսել բոլոր առաջարկները և որոշակիորեն լուծումներ տալ ծագած խնդիրներին։ Լրագրողները հետաքրքրվեցին նաև CONIFA-ի ընդհանուր գործառույթներով, առաջնության կազմակերպման ընթացակարգերով։ Կազմակերպիչների պարզաբանմամբ՝ CONIFA-ն ոչ կոմերցիոն կազմակերպություն է, այսինքն` շահույթ չի հետապնդում և, բնականաբար, ֆինանսական միջոցներ չի հատկացնում առաջնությունների կազմակերպման համար։ Կառույցն ընդամենը համակարգող մարմին է անկախ ֆուտբոլային ասոցիացիաների համար։ Առաջնության կազմակերպման ծախսերը հոգում է հյուրընկալող երկիրը։ Տվյալ դեպքում քանի որ ԱՀ-ն ամբողջովին չէր կարող հոգալ առաջնության կազմակերպման բոլոր ծախսերը, ուստի այն կյանքի է կոչվել շուրջ 17 կառույցների և առանձին բարերարների շնորհիվ։