Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԵՆՔ՝ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԻԱՍ­ՆԱ­ԿԱՆ ԵՆՔ, ՀԱ­ՄԱԽ­ՄԲ­ՎԱԾ ԵՆՔ ...

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի ար­ցա­խյան գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նա­տու Վար­դան ԲԱ­ԼԱ­ՅԱ­ՆԻ հետ

- Պա­րոն Բա­լա­յան, ա­վարտ­վե­ցին Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րը, ո­րի մեկ­նար­կը տր­վեց մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում։ Դուք ե­ղել եք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ար­ցա­խյան գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նա­տուն, մաս­նակ­ցել եք Երևա­նում իր շա­րու­նա­կու­թյունն ստա­ցած խա­ղե­րին և փակ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը։ Կխնդ­րեի ամ­փո­փենք այդ ամ­բող­ջը։

-Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղերն ան­նա­խա­դեպ մի­ջո­ցա­ռում էր ար­ցախ­ցի­նե­րիս հա­մար։ Նման մի­ջո­ցա­ռում­ներն, ընդ­հան­րա­պես, եր­կու կողմ են ու­նե­նում. հիա­նա­լով բաց­ման և փակ­ման շքեղ ա­րա­րո­ղու­թյուն­նե­րով, բուն մր­ցում­նե­րի կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ ու հս­տա­կու­թյամբ, հան­դի­սա­տե­սը չի պատ­կե­րաց­նում, որ այդ ա­մե­նը հնա­րա­վոր է ե­ղել ա­միս­նե­րի հա­մառ ու տք­նա­ջան աշ­խա­տան­քի շնոր­հիվ։  Չլի­ներ խնդ­րի լիար­ժեք ըմ­բռ­նում և լիար­ժեք ա­ջակ­ցու­թյուն՝ ուղ­ղա­կի հնա­րա­վոր չէր լի­նի խա­ղե­րի կազ­մա­կեր­պու­մը։ Գա­ղա­փարն ստա­ցել է Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը. Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ ստեղծ­վել էր կազմ­կո­մի­տե, ո­րը գլ­խա­վո­րում էր պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը։ Հս­կա­յա­կան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել, պրո­ֆե­սիո­նալ­նե­րից կազմ­ված մի մեծ խումբ աշ­խա­տել է գի­շեր ու ցե­րեկ։ Հա­րյու­րա­վոր կա­մա­վո­րա­կան­ներ են ընդգրկվել գոր­ծըն­թա­ցին։ Մեր ցան­կու­թյունն ու նպա­տակն էր, որ հա­սա­րա­կու­թյու­նը դառ­նա Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ողջ ըն­թաց­քի ոչ միայն դի­տոր­դը, այլ նաև մաս­նա­կի­ցը: Բա­ցի այդ, Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղերն այս­տեղ կազ­մա­կեր­պե­լու հիմ­նա­կան խն­դիր­նե­րից մեկն էլ այն էր, որ աշ­խար­հի տար­բեր ծա­գե­րում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րը գան ու տես­նեն ի­րենց Հայ­րե­նի­քի մի մաս­նի­կը, մո­տի­կից ծա­նո­թա­նան, շփ­վեն ու հո­գու թե­լե­րով կապ­վեն նրա հետ։ Սոց­հար­ցում­նե­րով պար­զել ենք, որ մաս­նա­կից­նե­րի շուրջ 94%-ն ա­ռա­ջին ան­գամ է ե­ղել Ար­ցա­խում, նրանք հե­ռա­կա կար­գով լսել էին մեր լեռ­նաշ­խար­հի մա­սին, Հայ­րե­նի­քը սի­րել են հեռ­վից... Բայց, ինչ­պես ա­սում են, ու­րիշ բան է լսե­լը, ու­րիշ՝ մեկ ան­գամ աչ­քով տես­նե­լը. ե­կել են, տե­սել ու սի­րա­հար­վել, ամ­բողջ հո­գով կապ­վել Ար­ցա­խին ու այս­տեղ ապ­րող մարդ­կանց։

Այդ օ­րե­րին մենք՝ ար­ցա­խյան գրա­սե­նյա­կի կազ­մա­կեր­պիչ­ներս, Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նի հետ վե­րահս­կել, հետևել ենք մեր հյու­րե­րի, խա­ղե­րի մաս­նա­կից­նե­րի պահ­ված­քին, որ­պես­զի հան­կարծ ինչ-որ խն­դիր­ներ չծա­գեն: Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րին այս տա­րի մաս­նակ­ցում էր 5 հա­զար 244 (5244) մար­զիկ՝ աշ­խար­հի 35 եր­կր­նե­րի 161 քա­ղաք­նե­րից։ Խա­ղե­րի մի քա­նի մար­զաձևեր, ինչ­պես գի­տեք, անց­կաց­վե­ցին Ստե­փա­նա­կեր­տում, Մար­տա­կեր­տում և Աս­կե­րա­նում, իսկ հիմ­նա­կան պայ­քա­րը ծա­վալ­վեց Երևա­նում։ Այս տա­րի Խա­ղե­րին մաս­նակ­ցում էր ե­րեք նոր եր­կիր՝ Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը, Ի­րա­քը և Չե­խիան։

- Խա­ղե­րի փակ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը Երևա­նի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում էր։ Ինչ­պե՞ս ան­ցավ այն, ի՞նչ ար­դյունք­ներ գրանց­վե­ցին։
- Քսա­նա­մյա վա­ղե­մու­թյուն ու­նե­ցող խա­ղե­րի փակ­ման ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ մաս­նա­կից­նե­րին խոս­քով դի­մեց Իշ­խան Զա­քա­րյա­նը։ Նա շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րին ի­րենց ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րած բո­լոր պե­տա­կան ու ոչ պե­տա­կան կա­ռույց­նե­րին, մաս­նա­կից­նե­րին և մր­ցա­վար­նե­րին, ինչ­պես նաև լրագ­րող­նե­րին։ ՙՄիսս հա­մա­հայ­կա­կան խա­ղեր՚ ճա­նաչ­վեց Ռու­սաս­տա­նի վո­լեյ­բո­լիս­տու­հի Ան­նա Թու­նյա­նը։ Լա­վա­գույն մար­զա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը Ռու­սաս­տա­նի ընդ­հա­նուր թիմն էր: ՙԱր­դար խա­ղի՚ մր­ցա­նա­կը ստա­ցավ բաս­կետ­բո­լի Հա­լե­պի կա­նանց թի­մը։ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հայտ­նու­թյուն դար­ձավ Դու­բա­յի պատ­վի­րա­կու­թյու­նը։ ՙԿար­գա­պա­հու­թյան և մար­զա­կան ո­գու՚ մր­ցա­նակն իր հետ տա­րավ Վիեն­նա­յի թի­մը։ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ լա­վա­գույն քա­ղաք­ներ ճա­նաչ­վե­ցին Էջ­միա­ծի­նը և ավ­ստ­րա­լա­կան Սիդ­նե­յը։ Բո­լոր մր­ցա­նա­կա­կիր­ներն էլ պարգևատր­վե­ցին ՀՀ վար­չա­պե­տի կող­մից։

Հա­վե­լեմ, որ այս հս­կա­յա­կան մի­ջո­ցա­ռումն ի­րա­կա­նաց­վել է միայն ու միայն հո­վա­նա­վոր­նե­րի մի­ջո­ցով, պետ­բյու­ջեից գու­մար չի հատ­կաց­վել։ Բո­լոր բա­րե­րար­ներն էլ մեծ հա­ճույ­քով են մաս­նակ­ցել և ի­րենց ներդ­րումն ու­նե­ցել ազ­գա­պահ­պան նշա­նա­կու­թյան մի­ջո­ցառ­ման կա­յաց­մա­նը։ Չեմ կա­րող թվար­կել բո­լո­րի ա­նուն­նե­րը, բայց հա­վա­տաց­նում եմ, որ մարդ­կանց, գոր­ծա­րար­նե­րի, մար­զաշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի մեծ խումբ, ա­ռանց որևէ անձ­նա­կան շա­հի, ա­րել է ա­մեն ինչ՝ ընդ­հա­նուր վերջ­նա­կան հա­ջո­ղու­թյան հա­մար։ Մի խոս­քով՝ ա­մեն ինչ ար­վել է, որ Ստե­փա­նա­կեր­տում և Երևա­նում խա­ղերն անց­նեն բարձր մա­կար­դա­կով։

- Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցան Խա­ղե­րը ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի և հա­մայն հա­յու­թյան հա­մար։
- Չեմ ու­զում բա­ցել բո­լոր փա­կագ­ծե­րը, բայց վս­տահ եմ, որ բո­լորն են հաս­կա­նում, թե ինչ նշա­նա­կու­թյուն ու­նի այս խա­ղե­րի անց­կա­ցու­մը մեր եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի հա­մար՝ պատ­մա­կան այս փու­լում։ Աշ­խար­հի ա­վե­լի քան 35 քա­ղաք­ներ ներ­կա­յաց­նող մաս­նա­կից­նե­րը ոչ միայն մր­ցա­պայ­քա­րի մեջ մտան տար­բեր մար­զաձևե­րում, այլև, միաց­նե­լով ի­րենց ձեռ­քե­րը՝ ձևա­վո­րե­ցին միաս­նու­թյուն և հա­մե­րաշ­խու­թյուն խոր­հր­դան­շող հա­մա­հայ­կա­կան ա­մուր բռունց­քը։ Խա­ղե­րը սպոր­տի զար­գա­ցու­մը խթա­նե­լուց բա­ցի, մեր ֆի­զի­կա­կան և հոգևոր ա­ռող­ջու­թյու­նը խթա­նող մի­ջո­ցա­ռում են։ Հա­մոզ­ված ենք՝ դրանք հայ­րե­նա­ճա­նա­չու­թյան, ին­չու չէ՝ նաև հայ­րե­նա­դար­ձու­թյան հզոր ազ­դակ են դառ­նա­լու, Հայ­րե­նի­քին կապ­վե­լու, Հայ­րե­նի­քը սի­րե­լու և նրան օգ­տա­կար լի­նե­լու ազ­դակ։ Եվ միան­գա­մայն ճիշտ է նկա­տել Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հիմ­նա­դիր ան­դամ­նե­րից մե­կը՝ Ալ­բեր Բո­յա­ջյա­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ նաև սպոր­տով են միա­բան­վում Հա­յաս­տա­նը, Ար­ցա­խը և Սփյուռ­քը։ Ես հա­մոզ­ված եմ, որ վա­ղը կամ մյուս օ­րը, Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե Ար­ցա­խը հայ­տն­վի ծանր ի­րա­վի­ճա­կում, խա­ղե­րին մաս­նա­կից ե­րի­տա­սարդ­նե­րի 90%-ն օգ­նու­թյան կհաս­նի։

- Ինչ­պի­սի՞ն էր Ադր­բե­ջա­նի ար­ձա­գան­քը հա­մա­հայ­կա­կան այս կարևոր մի­ջո­ցառ­մա­նը։
- Ըստ իս՝ այս ան­գամ կար­ծես թե հան­գիստ են տա­րել ա­մեն ինչ։ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րը քա­ղա­քա­կան բնույթ չեն կրել, և շատ հնա­րա­վոր է, որ հա­ջորդ խա­ղե­րի բաց­ման ա­րա­րո­ղու­թյունն անց­կաց­վի Մոսկ­վա­յում կամ եվ­րո­պա­կան որևէ երկ­րում, այ­սինքն` այն­տեղ, որ­տեղ շատ են մեր հայ­րե­նա­կից­նե­րը։ Մյուս կող­մից էլ, երբ ադր­բե­ջան­ցի­նե­րը վայ­նա­սուն են բարձ­րաց­նում, մեզ մոտ միայն ամ­րա­նում է վս­տա­հու­թյու­նը, ա­վե­լի ենք հա­մոզ­վում, որ ար­դար ենք գոր­ծում։ Հա­մա­հայ­կա­կան այս խա­ղե­րով մենք մեկ ան­գամ ևս աշ­խար­հին ա­պա­ցու­ցե­ցինք, որ մենք՝ մենք ենք, միաս­նա­կան ենք, հա­մախ­մբ­ված ենք՝ ան­կախ նրա­նից, թե ո՜վ որ­տեղ և ո՜ր երկ­րում է ապ­րում, ինչ կու­սակ­ցու­թյան է պատ­կա­նում։
Այն ա­մե­նա­ջերմ ու հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն­ներն է թո­ղել, շատ վառ ու հի­շար­ժան պա­հեր է պարգևել մաս­նա­կից­նե­րից յու­րա­քան­չյու­րին։ Հա­մոզ­ված եմ` 8-րդն ա­վե­լի շքեղ ու հզոր է լի­նե­լու....