Logo
Print this page

ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Վան Նո­վի­կով

 Երևա­նի Շախ­մա­տի ա­կա­դե­միա­յում հուն­վա­րի 17-ին եզ­րա­փակ­վել է Անդ­րա­նիկ Մար­գա­րյա­նի ան­վան շախ­մա­տա­յին 11-րդ հու­շամր­ցա­շա­րը։

Մր­ցա­նա­կա­յին՝ 1500 դո­լար կազ­մող հիմ­նադ­րա­մով, ստու­գա­տե­սի գլ­խա­վոր մր­ցա­շա­րում խա­ղարկ­վող 3 մր­ցա­նակ­նե­րը վի­ճար­կում էին 4 երկ­րի 10 ու­ժե­ղա­գույն շախ­մա­տիստ­ներ։ Հու­շամր­ցա­շա­րի շր­ջա­նակ­նե­րում անց­կաց­վում էին շվեյ­ցա­րա­կան և շր­ջա­նա­յին մր­ցա­շա­րեր։ Շվեյ­ցա­րա­կան մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րում հան­դես էին գա­լիս 10 ե­րի­տա­սարդ շախ­մա­տիստ­ներ՝ Հա­յաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Բե­լա­ռու­սից և Ի­րա­նից։ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող ար­ցախ­ցի գրոսմայս­տեր Հո­վիկ Հայ­րա­պե­տյա­նը երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ նվա­ճեց հու­շամր­ցա­շա­րի հաղ­թո­ղի տիտ­ղո­սը։ Վճ­ռո­րոշ եզ­րա­փա­կիչ տու­րում Հո­վիկ Հայ­րա­պե­տյան - Լևոն Բա­բու­ջյան պար­տիա­յի հա­մառ մր­ցա­պայ­քա­րը 81 -րդ քայ­լում ա­վարտ­վեց ոչ-ո­քի ար­դյուն­քով։ Այս­պի­սով՝ Հ. Հա­յա­պե­տյա­նը 9 հնա­րա­վո­րից վաս­տա­կե­լով 7 միա­վոր, նվա­ճեց գլ­խա­վոր մր­ցա­նա­կը։ Հու­շամր­ցա­շա­րի երկ­րորդ և եր­րորդ տե­ղե­րը՝ 6-ա­կան միա­վո­րով, մի­մյանց հետ կի­սե­ցին Ռու­սաս­տա­նից Սեր­գեյ Լո­բա­նո­վը և Լևոն Բա­բու­ջյա­նը։
Հա­վե­լենք, որ ար­ցախ­ցի գրոս­մայս­տեր Հո­վիկ Հայ­րա­պե­տյա­նը հու­շամր­ցա­շա­րի մր­ցա­նակ­նե­րի է ար­ժա­նա­ցել՝ 2020 և 2021թվա­կան­նե­րին՝ 1-ին տեղ, 2012, 2015, 2017թվա­կա­նե­րին՝ 2-րդ տեղ, ինչ­պես նաև 2014-ին՝ 3-րդ տեղ։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.