Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիան Ար­ցա­խում գոր­ծում է 2013 թվա­կա­նից։ Այն միա­վո­րում է եր­կու ֆե­դե­րա­ցիա՝ մուայ­թայ և խա­ռը մե­նա­մար­տեր (MMA)։ Մաս­նա­վո­րա­պես՝ Մուայ­թայ մար­զաձևն Ար­ցա­խում գոր­ծում է դեռևս 2009 թվա­կա­նից, իսկ խա­ռը մե­նա­մար­տեր (MMA) մար­զա­ձևը՝ 2015 թվա­կա­նից։ Ար­ցա­խում ֆե­դե­րա­ցիա հիմ­նադ­րե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը Գա­րե­գին Ա­ղա­բա­լյա­նինն է։

-Սպոր­տում մեր ու­նե­ցած հա­ջո­ղու­թյուն­ներն ան­վերջ են, ինչ­պես ան­վերջ են մեր մար­զիկ­նե­րի է­ներ­գիան, կամ­քը և հաղ­թա­նա­կի ձգ­տու­մը։ - Այս­պես սկ­սեց զրույ­ցը Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ, Ար­ցա­խի խա­ռը մե­նա­մար­տե­րի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ, Ար­ցա­խի MMA -ի գլ­խա­վոր մար­զիչ Գա­րե­գին Ա­ղա­բա­լյա­նը։- Սպոր­տի ո­լոր­տում այս ա­մենն ինք­նան­պա­տակ չէ, այս ա­մե­նը են­թադ­րում է մար­զիկ­նե­րի տա­րի­նե­րի փորձն ու դժ­վար աշ­խա­տան­քը։
-Պա­րոն Ա­ղա­բա­լյան, ինչ­պե՞ս դրսևոր­վեց սպոր­տի մաս­նակ­ցու­թյու­նը պա­տե­րազ­մում։
-Ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մին մաս­նակ­ցե­ցին նաև մեր մար­զիկ­նե­րից ու սա­նե­րից։ Ընդ­հան­րա­պես սպոր­տը կո­փում է մար­դուն ու հա­մար­ձակ դարձ­նում։ Վս­տահ եմ, որ պա­տե­րազ­մում նրանք եր­բեք չեն եր­կմ­տել որևէ քայլ ա­նե­լիս։ Կո­րուստ­ներ ու­նենք. Շու­շիի թեժ մար­տե­րում զոհ­վեց Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Նոր Բրա­ջուր հա­մայն­քի մար­զիչ Նի­կո­լայ Միր­զո­յա­նը։ Մեր լա­վա­գույն սա­նե­րից Յա­կով Ա­ֆի­յա­նը զոհ­վեց։ Վի­րա­վո­րում ստա­ցած մար­զիկ­ներ շատ ու­նենք. Դա­վիթ Հայ­րա­պե­տյա­նը (մուայ­թայ մար­զաձևի աշ­խար­հի չեմ­պիոն, Եվ­րո­պա­յի չեմ­պիոն), Թա­թուլ Ա­վա­գյա­նը (MMA-ի Եվ­րո­պա­յի մր­ցա­նա­կա­կիր , մար­տա­կան սամ­բո­յի Հա­յաս­տա­նի ե­ռա­կի չեմ­պիոն), Ար­ման Գալս­տյա­նը (մուայ­թայ մար­զաձևի Եվ­րո­պա­յի մր­ցա­նա­կա­կիր, Հա­յաս­տա­նի բազ­մա­կի չեմ­պիոն ) և այդ­պես շա­տե­րը։ Այժմ ա­պա­քին­ման փու­լում են։
-Պա­տե­րազ­մի օ­րե­րին Ար­ցա­խից չեմ­պիոն ու­նե­ցանք։
- Ա­ռաջ­նու­թյու­նը սկ­սել էր մինչև պա­տե­րազ­մը և ա­վարտ­վեց պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին ։ Մուայ­թայ մար­զաձևից 13 տա­րե­կան էդ­գար Բա­բա­յա­նը (մար­զիչ՝ Ա­լեք­սան Ա­ղա­բա­լյան) մաս­նակ­ցեց վիր­տուալ ձևա­չա­փով մր­ցույ­թին և դար­ձավ աշ­խար­հի չեմ­պիոն։ Մր­ցույ­թը տևեց մոտ 10 օր։ Ե­թե չեմ սխալ­վում՝ 107 պե­տու­թյուն էր մաս­նակ­ցում։ Մեր մաս­նակ­ցի քա­շա­յին կար­գում կար 36 մաս­նա­կից։ Այդ օ­րե­րին ա­մե­նա­մեծ նվա­ճումն էր, որ ու­նե­ցանք մար­զաձևում։
-Գի­տենք, որ Հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րի բնա­կա­վայ­րե­րում ևս զար­գա­ցած էր մուայ­թայ և MMA մար­զաձևե­րը։ Ի՞նչ պատ­կեր ու­նենք այ­սօր։

- Ցա­վով պետք է նշեմ, որ մի շարք խմ­բակ­ներ փակ­վե­ցին։ Մե­խա­կա­վա­նում (Ջաբ­րա­յիլ ) մուայ­թա­յի խմ­բակ ու­նեինք (մար­զիչ՝ Ան­տո­նիո Քո­չա­րյան)։ Պա­տե­րազ­մից օ­րեր ա­ռաջ մեր հո­վա­նա­վոր­նե­րի շնոր­հիվ մար­զա­դահ­լի­ճը բո­լո­րո­վին նոր գույ­քով էր հա­մալր­վել։ Շա­հու­մյա­նի շր­ջա­նում զար­գա­ցած էր հատ­կա­պես MMA մար­զաձևը։ Այս­տեղ ու­նեինք եր­կու խմ­բակ՝ Նոր Բրա­ջուր հա­մայն­քում (մար­զիչ՝ Նի­կո­լայ Միր­զո­յան) և Քար­վա­ճառ քա­ղա­քում (մար­զիչ՝ Աղ­վան Գևոր­գյան)։ Քար­վա­ճա­ռի մար­զա­դահ­լի­ճը ևս պա­տե­րազ­մից ա­միս­ներ ա­ռաջ հա­մալր­վել էր նոր գույ­քով։ Շու­շիում մուայ­թայ մար­զաձևի խմ­բակ ու­նեինք (մար­զիչ՝ Հայկ Հայ­րա­պե­տյան)։ Նա­խա­տե­սում էինք Հադ­րութ քա­ղա­քում խմ­բակ ու­նե­նալ։ Չհասց­րինք… Այ­սօր խա­ռը մե­նա­մար­տե­րի (MMA) , մուայ­թայ մար­զաձևե­րի խմ­բակ­ներ ու­նենք Ստե­փա­նա­կեր­տում և Աս­կե­րա­նի շր­ջան Այ­գես­տան գյու­ղում։ Շր­ջան­նե­րի բնա­կա­վայ­րե­րից մայ­րա­քա­ղա­քում վե­րաբ­նա­կեց­ված մեր սա­նե­րը հա­ճա­խում են մար­զադպ­րոց և շա­րու­նա­կում պա­րապ­մունք­նե­րը։ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի մեր մար­զիկ­նե­րը հիմ­նա­կա­նում վե­րաբ­նակ­վել են Վար­դե­նիս և Ջեր­մուկ քա­ղաք­նե­րում։ Նրանց հետ կապ ենք պահ­պա­նում։ Դի­մել ենք այն­տե­ղի գոր­ծըն­կեր­նե­րին, որ­պես­զի մեր սա­նե­րին ընդ­գր­կեն հա­մա­պա­տաս­խան մար­զաձևեր ի­րենց խմ­բե­րում։ Դժ­վար ժա­մա­նա­կաշր­ջան ենք ապ­րում, բայց պետք է վե­րա­կազ­մա­վոր­վենք, հա­մախ­մբ­վենք։

-Ի՞նչ վի­ճա­կում են գտն­վում մար­զա­դահ­լիճ­նե­րը։

- Ստե­փա­նա­կեր­տում և Աս­կե­րա­նում շեն­քա­յին պայ­ման­նե­րը նոր­մալ վի­ճա­կում են։ Ըն­դու­նե­լու­թյու­նը շա­րու­նակ­վում է։ Մար­զադպ­րոց կա­րող են հա­ճա­խել 7-8 տա­րե­կա­նից։ Մեր հո­վա­նա­վոր­նե­րի կող­մից մինչ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում ձեռք բեր­ված գույ­քի մոտ 40 տո­կո­սը պա­տե­րազ­մի օ­րե­րին ան­հե­տա­ցել է։ Ու­զում եմ ա­ռանձ­նա­կի շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել մեր հո­վա­նա­վոր­ներ Մի­սաք և Ար­սեն Խի­դի­յան եղ­բայր­նե­րին, Ար­ցա­խում Խի­դի­յան հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Դա­վիթ Մել­քու­մյա­նին՝ ինչ­պես պա­տե­րազ­մից ա­ռաջ, այն­պես էլ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում և այ­սօր մեր կող­քին լի­նե­լու հա­մար։ Նշեմ, որ պա­տե­րազ­մի օ­րե­րին MMA մար­զաձևի մար­զիկ­ներ Է­դուարդ Վար­դա­նյա­նի, Ար­մեն Ղու­լյա­նի, Միհ­րան Հա­րու­թյու­նյա­նի շնոր­հիվ մեծ օգ­նու­թյուն է ե­կել Ար­ցախ։


-Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք 2021 թվա­կա­նի հա­մար։
-Ակն­կա­լիք­նե­րի մա­սին դեռ վաղ է խո­սել։ Նոր տա­րում մեր ծրագ­րե­րը պետք է գնան ի նպաստ մեր երկ­րի։ Պետք է նո­րից զար­գաց­նենք սպոր­տը։ Հետևո­ղա­կան լի­նենք, որ մար­զաձևե­րը զար­գա­նան, քա­նի որ բո­լոր ու­ժա­յին կա­ռույց­նե­րի հա­մալ­րու­մը պետք է սն­վի ֆե­դե­րա­ցիա­նե­րից, մար­զաձևե­րից։ Ե­թե ժա­մա­նա­կին մեր սպոր­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ճիշտ ու­ղու վրա լի­ներ, և մենք կա­րո­ղա­նա­յինք MMA-ը և նման մար­զաձևե­րը զար­գաց­նել Ար­ցա­խում, ա­պա կու­նե­նա­յինք մի քա­նի UFC կազ­մա­կեր­պու­թյան մաս­նա­կից­ներ, ո­րոնք նաև մեծ օգ­նու­թյուն կբե­րեին Ար­ցա­խին։ Ե­թե կա­րո­ղա­նանք այս ան­գամ ճիշտ կազ­մա­կեր­պել՝ Ար­ցա­խում կու­նե­նանք նաև հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ­ներ, որն անհ­րա­ժեշտ է մեր պա­տե­րազ­մող երկ­րին։