Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մար­տի 5-7-ը Մար­տու­նու ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցում անց է կաց­վել ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռաջ­նու­թյու­նը, ո­րը կազ­մա­կեր­պել է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը։ Ա­ռաջ­նու­թյան անց­կաց­ման նպա­տա­կը հան­րա­պե­տու­թյու­նում ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի մաս­սա­յա­կա­նաց­մանն ու զար­գաց­մա­նը նպաս­տելն է, պա­տա­նի ըմ­բիշ­նե­րի վար­պե­տու­թյան բարձ­րա­ցու­մը։

Ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել է ՙՆեր­քին Հո­ռա­թաղ՚, ՙԳան­ձա­սար՚, ՙՄար­տու­նի՚, ՙՄար­տա­կերտ՚, ՙՍտե­փա­նա­կերտ՚, ՙՍտե­փա­նա­կերտ-2՚, ՙՃար­տար՚, ՙԱս­կե­րան՚ թի­մե­րի 123 մար­զիկ։
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Է­դիկ Ա­վա­նե­սյանն աաջ­նու­թյան բաց­ման ե­լույ­թի իր խոս­քում կարևո­րել է սպոր­տի դերն ու նշա­նա­կու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում, մար­զիկ­նե­րին շնոր­հա­վո­րել է ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի ԱՀ ա­ռաջ­նու­թյան մեկ­նար­կի կա­պակ­ցու­թյամբ և մաղ­թել հա­ջո­ղու­թյուն։
Ա­ռաջ­նու­թյունն անց է կաց­վել օ­լիմ­պիա­կան ե­ղա­նա­կով՝ 12 քա­շա­յին կար­գում։ Ա­ռան­ձին քա­շա­յին կար­գե­րում 1-ին, 2-րդ, 3-րդ տե­ղեր գրա­ված մար­զիկ­նե­րը կպարգևատր­վեն նա­խա­րա­րու­թյան պատ­վոգ­րե­րով, մե­դալ­նե­րով և դրա­մա­կան պարգևով։
Լա­վա­գույն մար­զիկ­նե­րը կընդգրկվեն Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի կազ­մում և ապ­րի­լին կմաս­նակ­ցեն ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյա­նը։