Logo
Print this page

ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ

Անի Մանգասարյան

Արցախում մեկնարկել է վոլեյբոլի աղջիկների մրցաշարը, որն առաջինն է 44-օրյա պատերազմից հետո: Մեկնարկը տրվել է Ստեփանակերտի համար 6 դպրոցի մարզասրահում: Արցախի վոլեյբոլի առաջնությանը 2005-2006թթ. տարիքային խմբում մասնակցում է աղջիկների 4 թիմ: Ապրիլի 7-ին մրցաշարում ուժերը չափել են Ստեփանակերտի և Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու թիմերը։ Հաղթող են ճանաչվել Ստեփանակերտի և Ասկերանի հավաքականները։ Ապրիլի 8-ին կրկին Ստեփանակերտի համար 6 դպրոցում մրցելու են Մարտակերտ - Ասկերան և Ստեփանակերտ-Մարտունի վոլեյբոլի թիմերը:
Հանրապետության վաստակավոր մարզիչ, գլխավոր մարզիչ Վլադիմիր Ղահրամանյանի համոզմամբ՝ վոլեյբոլն Արցախում զարգացած սպորտաձև է.
- Այս մրցաշարի նպատակն է կրկին ուշադրություն սևեռել վոլեյբոլին, կազմել հավաքական՝ Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար: Աղջիկների և տղամարդկանց մեր թիմերը պարբերաբար մասնակցում են Հայաստանում կայացող առաջնություններին՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Մինչև պատերազմը վոլեյբոլի Արցախի առաջնությանը մասնակցում էին 7 թիմ: Շրջաններում գործում էին խմբակներ, իսկ պարապմունքների շնորհիվ օրեցօր բարելավում էր մարզիկների մարզավիճակը,-ասում է Վ. Ղահրամանյանը:
Արցախի վոլեյբոլի աղջիկների 2005-2006թթ. տարիքային խմբի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա ապրիլի 9-ին, որի ընթացքում իրենց ուժերը կչափեն Ստեփանակերտ–Ասկերան թիմերը: Հաղթող թիմը կմասնակցի Հայաստանում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք դպրոցական սպարտակիադային:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.