[ARM]     [RUS]     [ENG]

Եզրափակչում Ստեփանակերտ–Ասկերան թիմերն են

Անի Մանգասարյան

 Արցախի աղջիկների վոլեյբոլի առաջնության 2005-2006թթ. տարիքային խմբի մրցաշարի եզրափակիչ փուլում  իրենց ուժերը չափեցին  Ստեփանակերտ–Ասկերան թիմերը։ Հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի հավաքականը, որն էլ կմասնակցի Հայաստանում այս տարվա  սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք դպրոցական սպարտակիադային:

Հանրապետության վաստակավոր մարզիչ, գլխավոր մրցավար  Վլադիմիր Ղահրամանյանի խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմից  հետո սա աղջիկների վոլեյբոլի առաջին մրցաշարն է։ Մեկնարկը տրվել է ապրիլի 7-ին, Ստեփանակերտի համար 6 դպրոցի մարզասրահում: Արցախի աղջիկների վոլեյբոլի առաջնության 2005-2006թթ. տարիքային խմբում մասնակցել է  4 թիմ՝  Ստեփանակերտից, Մարտակերտից, Ասկերանից և Մարտունուց։