[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱ ՆՊԱ­ՏԱ­ԿԸ ՄԵԾ ՍՊՈՐՏՆ ԷՐ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Վ. Մա­մի­կո­նյան փո­ղո­ցի թ. 7 շեն­քում է ապ­րում Օ­գա­նե­սով­նե­րի ըն­տա­նի­քը, ես կա­սեի՝ մար­զա­կան ըն­տա­նի­քը։ Տան գլ­խա­վո­րը՝ Ա­լիկ Օ­գա­նե­սո­վը, ԽՍՀՄ սպոր­տի վար­պետ է, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր մար­զիչ... ԽՍՀՄ սպոր­տի վար­պետ է նաև կի­նը՝ Ի­րի­նա Մար­գա­րյա­նը, իսկ որ­դին մար­զիչ է։

Ե­րեք զա­վակ­ներ, և ար­դեն նաև թոռ­նիկ­ներ ու­նե­ցող ըն­տա­նի­քը մշ­տա­պես ե­ռու­զե­ռի մեջ է... ա­ռա­վո­տյան պար­տա­դիր մարմ­նա­մար­զու­թյուն, հե­տո մար­զում­ներ ու մարզ­չա­կան աշ­խա­տանք, իսկ ա­զատ ժա­մա­նակ, ե­թե գտն­վում է, տան գլ­խա­վո­րը ծառ ու ծա­ղիկ է տն­կում, խնա­մում հո­գա­տա­րու­թյամբ։ Վեր­ջերս նաև խա­ղո­ղի որթ է տն­կել ու ար­դեն 70-ա­մյա­կի դռ­նե­րը թա­կող մար­զի­կը, ո­րի գլ­խով շատ ամ­պեր են ե­կել-ան­ցել, աշ­խար­հին նա­յում է ե­րե­խա­յի աչ­քե­րով, ման­կան մաք­րա­մա­քուր ազն­վու­թյամբ։ Նա սի­րում է կյան­քը, որ­քան էլ այն դառն ու դա­ժան լի­նի ու ա­նակն­կալ­նե­րով լի։ Բան ա­սեմ, թե ճա­կա­տա­գի­րը նրան ե­րես չի տվել... Ծն­վել է 1951 թվա­կա­նին, Բա­քու քա­ղա­քում, Արևմտյան Հա­յաս­տա­նից գաղ­թած Բա­հա­տուր Օ­գա­նե­սո­վի ըն­տա­նի­քում։ Հայրն ըն­դա­նե­նը 5 տա­րե­կան էր, երբ ըն­տա­նի­քը բռ­նա­տե­ղա­հան­վեց։ Բա­քու քա­ղա­քում իր օ­ջա­խը հիմ­նեց, ե­րեք որ­դի ու­նե­ցավ, Ա­լի­կը՝ միջ­նեկ որ­դին, 40 տա­րի ապ­րեց իր ծնն­դա­վայ­րում, մտ­քի ծայ­րով ան­գամ չանց­կաց­նե­լով, որ մի օր կա­րող է փախս­տա­կան դառ­նալ։ Ճա­կա­տագ­րի դա­ռը հեգ­նան­քով 5 տա­րե­կան էր, երբ կյան­քին հրա­ժեշտ տվեց հայ­րը, փոքր եղ­բայրն ըն­դա­մե­նը 40 օ­րա­կան էր... Իր օ­րում պապ ու տատ չտե­սած փոք­րիկ ըն­տա­նի­քը մնաց ման­կա­մարդ մոր հույ­սին։
Ա­լիկն ա­ռա­ջին ան­գամ Ղա­րա­բաղ ե­կավ 12 տա­րե­կան հա­սա­կում, իր մար­զիկ ըն­կեր­նե­րի հետ՝ սե­ղա­նի թե­նի­սի մր­ցում­նե­րի էին մաս­նակ­ցե­լու։ Հե­տո՞... Հե­տո էլ ըն­տա­նի­քի ծանր բեռն ու­սած մոր խոր­հուրդ-խրատ­նե­րին ուն­կն­դիր, քայլ առ քայլ իր մար­զա­կան ու մարզ­չա­կան կա­րիե­րան էր կեր­տում՝ բազ­մա­թիվ մր­ցում­նե­րից վե­րա­դառ­նա­լով հաղ­թա­նա­կած, մինչև վրա հա­սան 90-ա­կան­նե­րի Բաք­վի չա­րա­բաս­տիկ ջար­դե­րը։ Ա­լիկն ա­ռանց եր­կմ­տե­լու ե­կավ Հա­յաս­տան, չնա­յած հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ աշ­խար­հի ցան­կա­ցած կե­տում կր­կին բախտ ո­րո­նել։ Ե­ղավ մի պահ, դա 1995-99թթ. էր, նա՝ որ­պես սե­ղա­նի թե­նի­սի մար­զիչ, աշ­խա­տում էր Ուկ­րաի­նա­յում (Դո­նեցկ, Խար­կով)։ 1999-ին էր, Մոսկ­վա­յում, եղ­բորն այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ, հան­դի­պում է ԱՀ սպորտ­կո­մի­տեի նա­խա­գահ Գա­րիկ Բա­լա­յա­նին, ում կող­մից էլ հրա­վեր է ստա­նում ապ­րել ու աշ­խա­տել Ար­ցա­խում։ Նա ըն­դու­նում է հրա­վե­րը և 2000 թվա­կա­նին ըն­տա­նի­քով հաս­տատ­վում Ստե­փա­նա­կեր­տում։ Սկզ­բից ապ­րել են վար­ձով, հե­տո Շու­շիում բնա­կա­րան են ստա­ցել, ա­պա տե­ղա­փոխ­վել են Մա­մի­կո­նյան փո­ղո­ցի թ. 7 շեն­քը։

Զրու­ցա­կիցս չի բո­ղո­քում, չի դժ­գո­հում, ցա­վը ներս ա­րած պատ­մում է, որ Բաք­վից մի ծվեն էլ չկա­րո­ղա­ցան փր­կել, միայն եր­կու բնա­կա­րան ու ա­մա­ռա­նոց են թո­ղել, տա­րի­ներ ի վեր ճա­կա­տի հա­լալ քր­տին­քով վաս­տա­կածն օ­րե­րի ըն­թաց­քում ջուրն են ձգել ու մա­զա­պուրծ տե­ղա­հան­վել։ 2020-ին էլ նույն կերպ Շու­շիի տունն ու ու­նեց­ված­քը կորց­րին։ Ա­լի­կը փոր­ձում է թաքց­նել հուզ­մունքն ու, խոս­քի ՙա­ռուն՚ շուռ տա­լով, վեր­հի­շում է, թե ինչ­պես 2011 թվա­կա­նին Շու­շիի Վ. Սարգ­սյա­նի ան­վան մար­զա­դաշ­տում կա­ռա­վա­րա­կան հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ ի­րենց պատ­վին բարձ­րաց­վեց Ար­ցա­խի դրոշն ու հն­չեց օրհ­ներ­գը՝ նրանք հաղ­թել էին հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րում։ Ա­մեն ան­գամ, երբ հն­չում է Ար­ցա­խի օրհ­ներ­գը նրա հաղ­թող սա­նե­րի պատ­վին ու բարձ­րաց­վում դրո­շը, հաս­կա­նում է, որ տա­րի­ներն ի­զուր չեն ան­ցել, ու նա մի ողջ կյանք է նվի­րել իր սի­րած մաս­նա­գի­տու­թյանն ու Հայ­րե­նի­քին...
Սա­կայն ցե­ղաս­պան­վա­ծի թո­ռը ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում հան­դուր­ժել ցե­ղաս­պան Թուր­քիա­յի դրո­շի ներ­կա­յու­թյու­նը Շու­շիի բար­ձունք­նե­րում։ Իմ հե­րոսն այդ­քան փոր­ձու­թյուն­ներ ճա­շա­կե­լուց հե­տո էլ շա­րու­նա­կում է ապ­րել ու ա­րա­րել հա­նուն վաղ­վա հաղ­թա­նակ­նե­րի։ Նրա սա­նե­րը մր­ցում­նե­րից վե­րա­դառ­նում են ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր գրա­ված, ու նա ի­րեն վար­ձատր­ված է զգում... Շատ ծանր ման­կու­թյուն ու պա­տա­նե­կու­թյուն է ու­նե­ցել, եղ­բայր­նե­րով կի­սա­քաղց ու ո­տա­բո­բիկ են մե­ծա­ցել, բայց ձգ­տել են կյան­քում ի­րենց տե­ղը գտ­նել ու գտել են, ոտ­քի են կանգ­նել, եր­րորդ ան­գամ զրո­յից տուն է կա­ռու­ցել... եր­կու բարձ­րա­գույն կր­թու­թյուն ու­նե­ցող մար­զիչն ու ՀՀ հա­վա­քա­կա­նի երկ­րորդ մար­զի­չը։ Ղա­րա­բա­ղում ապ­րե­լու տա­րի­նե­րին աշ­խա­տե­լու հրա­վեր է ստա­ցել Նյու-Յոր­քից, Լոս Ան­ջե­լե­սից, Թեհ­րա­նից, բայց ոտ­քը ոտ­քի ա­ռաջ չի դրել... ՙԱզ­գա­յի­նին ու ազ­գին ծա­ռա­յելն իմ կյան­քի նպա­տակն է,- ա­սում է զրու­ցա­կիցս, ա­պա շա­րու­նա­կում.- Ես պաշ­տում եմ իմ ազ­գը, իմ հայ­րե­նի­քը՚։ Նրա բնո­րոշ­մամբ՝ հայ­րե­նիքն այն­տեղ է, որ­տեղ դու ա­րա­րում ես ազ­գիդ հա­մար, որ­տեղ հայ­րե­նա­կից­ներդ քո կա­րիքն ու­նեն։ Նրա հա­մոզ­մամբ վաղն ա­վե­լի լավ է լի­նե­լու, նա եր­բեք չի հու­սա­հատ­վում, պար­զա­պես պետք է բռուն­ցք­ներդ սեղ­մած գնաս, գնաս նպա­տա­կիդ հետևից՝ սա է նրա կյան­քի ու­ղե­նի­շը...Նպա­տակ պի­տի ու­նե­նաս՝ ա­սում է, իսկ նրա նպա­տա­կը մեծ սպորտն է։ Չնա­յած պատ­կա­ռե­լի տա­րի­քին՝ ողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում քա­ղա­քից դուրս չե­կավ, ու նրա օ­րի­նա­կը վա­րա­կիչ էր շա­տե­րի հա­մար, ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­ներ, միայն մի քա­նի օ­րով Երևան գնաց ու ետ ե­կավ, որ իր տե­ղը թա­փուր չմ­նա, գու­ցե կկա­րո­ղա­նա մի բա­նով օգ­տա­կար լի­նել։
Մեր ողջ զրույ­ցի ըն­թաց­քում Ա. Օ­գա­նե­սո­վը հա­յե­րեն ըն­դա­մե­նը եր­կու բառ ա­սաց. ՙՓառք Աստ­ծո՚... Մայ­րե­նի լեզ­վին ան­վարժ տի­րա­պե­տող հա­յը Մեծ Հայ է, մեծ բա­ռիս ողջ խո­րու­թյամբ... Տար­բեր մայր­ցա­մաք­նե­րից աշ­խա­տան­քի հրա­վեր ստա­ցող հա­յը հեշտ ապ­րուս­տի հետևից գնա­ցո­ղը չէ, նա գե­րա­դա­սում է իր բա­ժին կեն­սու­նա­կու­թյան խոր­հր­դա­նիշ խա­ղո­ղի որթն ա­ճեց­նել հայ­րե­նի քար ու քա­րա­փի գր­կում ու իր տան շքա­մուտ­քի մի բուռ հո­ղում և քր­տինք թա­փել սե­փա­կան եր­կիրն ապ­րեց­նե­լու հա­մար։