Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԳՐԱՎԱԾ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԵՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Նոյեմբերի 4-15-ը Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի քիք-բոքսինգի մարզիկները ՀՀ հավաքականի կազմում մասնակցել են միջազգային մրցաշարերի և զբաղեցրել մրցանակային տեղեր։ Այսպես, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում նոյեմբերի առաջին կեսին կայացած եվրոպայի երիտասարդների և պատանիների քիք- բոքսինգի առաջնությանը մասնակցած Արթուր Մովսիսյանը մինչև 37կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը։ Նա իր հաջողությունը գրանցել է լայթ ոճում (քիք- բոքսինգի յոթ ոճերից մեկը, որին չի թույլատրվում մասնակցել մինչև 15 տարեկաններին, քանի որ ավելի շատ տեխնիկական հնարքներ է պարունակում և վնասվածքներ ստանալու հավանականությունն էլ մեծ է)։ Իսկ Սևակ Սողոմոնյանի հակառակորդները Ռուսաստանի և Բուլղարիայի աշխարհի և եվրոպայի չեմպիոններ էին, որոնց հետ արցախցի մարզիկը արժանապատվորեն մրցեց, գրանցեց մեկ հաղթանակ, սակայն չկարողացավ զբաղեցնել մրցանակային տեղ։ Գլխավոր մարզիչ Արմեն Ղահրամանյանը գոհ է իր սաների ցուցաբերած արդյունքներից և հուսով է, որ հետագայում նրանք կգրանցեն ավելի բարձր ցուցանիշներ։

Այնուհետև նոյեմբերի 13-14-ն Երևանում կայացած քիք- բոքսինգի միջազգային առաջնությանն արցախցի 3 մարզիկ հանդես են եկել փայլուն մենամարտերով։ Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Ուկրաինայի և Հայաստանի հավաքականների մարզիկները։ Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արման Ղահրամանյանը (մինչև 37կգ քաշային կարգ) և Արման Սեյրանյանը (մինչև 36 կգ քաշային կարգ) զբաղեցրել են 1-ին հորիզոնականը, իսկ Էդուարդ Սահակյանը մինչև 32կգ քաշային կարգում նվաճել է 2-րդ տեղը։
Արմեն Ղահրամանյանի խոսքով՝ առաջիկայում նույն մարզիկներով կպատրաստվեն մասնակցել դեկտեմբերին Կիևում կայանալիք հերթական միջազգային մրցաշարին։
Մարզադպրոցում գործում է քիք- բոքսինգի հինգ խումբ, որոնց մեջ ընդգրկված են 90 մարզիկ, 3 մարզիչ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին շնորհավորեց նաև Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանը։ Նրա պարզաբանմամբ՝ մարզադպրոցի բոլոր մարզաձևերի խմբերի սաները մասնակցում են ՀՀ, եվրոպայի, աշխարհի առաջնություններին և զբաղեցնում մրցանակային տեղեր։ ՙՄեր դպրոցի 13 մարզաձևերի հավաքական թիմերի մարզիկները մասնակցում են մրցաշարերին և չնայած տարածաշրջանային բարդ իրավիճակին ու համավարակով պայմանավորված դժվարին պայմաններին, այնուամենայնիվ շարունակում են մարզվել, մասնակցել կազմակերպվող մրցումներին և գրանցել հաջողություններ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում մեր մարզական բոլոր պարապմունքները կիրականցնենք լիարժեք և դպրոցի շուրջ 700 պատանի կսկսեն կանոնավոր մարզվել։ Առայժմ պարապում են այն մարզիկները, ովքեր պատրաստվում են մասնակցել միջազգային առաջնություններին՚,- հավելեց մարզադպրոցի տնօրենը։