[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿԸ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Մեր այս խառն ու խառ­նակ օ­րե­րում, երբ թա­ցը չո­րից ջո­կելն այն­քա՛ն դժ­վար է, երբ աղ­մուկ-ժխո­րի այս մեծ ՙհա­ման­վա­գում՚ փոր­ձում ես զու­լալ ձայ­նը, զու­լալ խոս­քը ուղ­ղա­կի ջո­կել-ջոկջ­կել, ջո­կել ու փր­կել ժխո­րի ՙե­րա­խից՚, հո­գիդ փա­ռա­վոր­վում է ա­մեն բա­րի լու­րից... Իսկ երբ լուր-աչ­քա­լու­սան­քի ՙէ­պի­կենտ­րո­նում՚ տաս­նա­մյակ­նե­րի քո հե­րոսն է՝ լուռ, հա­մեստ, բեր­քից կռա­ցած ծա­ռի պես խո­նարհ, խոս­քի մեջ ժլատ, սա­կայն իր գոր­ծի, իր հաղ­թա­նակ­նե­րի կարևո­րու­թյունն ի­մա­ցող՝ հո­գիդ ցն­ծում է պար­զա­պես...

Չեմ­պիո­նու­թյունն իր հա­մար ՙսո­վո­րու­թյուն՚ դարձ­րած, ցան­կա­ցած փոքր ձա­խո­ղում, պար­տու­թյուն ծանր տա­նող Ար­թուր Ա­ռու­շա­նյա­նի հա­մար իր ողջ ա­ռօ­րյան Կիո­կու­շին կա­րա­տե մար­զաձևի մեջ է։ Ա­մեն մեր հան­դիպ­մանն Ար­թուրն ա­սում էր՝ դժ­վարն ա­ռա­ջին ան­գամ չեմ­պիոն դառ­նալն է, հե­տո ար­դեն սկ­սում ես ձգ­տել ու այն սո­վո­րու­թյան պես է դառ­նում, ու երբ տրա­մադր­վում ես հաղ­թա­նակ­նե­րի` մար­զում­ներն ա­վե­լի հեշտ են հաղ­թա­հար­վում։ Ար­թուրն իր պայ­քարն ան­հա­տա­կան չի հա­մա­րում, այն բո­լո­րիս պայ­քարն է՝ ա­սում է ու իր հաղ­թա­նա­կը կի­սում բո­լո­րի հետ։ Նա 5 ան­գամ միայն Եվ­րո­պա­յի չեմ­պիոն է դար­ձել, տար­բեր մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­րել Եվ­րո­պա­յի ու աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում, նաև Եվ­րա­սիա­յի չեմ­պիոն է, Աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նում նույն­պես ա­ռա­ջին տեղն է զբա­ղեց­րել, դրանց գու­մա­րած այլ փոքր ու մեծ հաղ­թա­նակ­ներ Հա­յաս­տա­նում ու Կով­կա­սում։
Նա զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո ան­ցել է նաև մարզ­չա­կան աշ­խա­տան­քի ու սի­րով իր փորձն է փո­խան­ցում սա­նե­րին։ Մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում նրա առջև հարց էին դրել` հաղ­թե­լու դեպ­քում չբարձ­րաց­նել Ար­ցա­խի դրո­շը, հա­կա­ռակ դեպ­քում սպառ­նա­լով ո­րա­կազր­կել ու ետ վե­րա­դարձ­նել բո­լոր տիտ­ղոս­նե­րը։ Չնա­յած նա Ար­ցա­խի դրո­շը չի բարձ­րաց­նում, բայց աշ­խար­հը գի­տի, ճա­նա­չում է ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու վս­տահ ա­սում է, որ հա­մաշ­խար­հա­յին ա­րե­նա­յում բա­վա­կա­նին լուրջ են վե­րա­բեր­վում Ար­ցա­խի մար­զիկ­նե­րին։ Ա. Ա­ռու­շա­նյանն իր հա­մար էն գլ­խից է որ­դեգ­րել, որ ՙՈւժն է ծնում ի­րա­վուն­քը՚... պետք է ու­ժեղ լի­նենք, որ լի­նենք ճիշտ և հաս­նենք մեր ձգ­տում­նե­րի հան­գր­վա­նին՝ ա­սում է։
Իր սերն­դի լա­վա­գույն մար­զիկ-մար­տիկն օ­րերս դար­ձավ Աշ­խար­հի քա­ռա­կի չեմ­պիոն։ ՙՊար­տա­դիր չէ լի­նել լա­վա­գույ­նը, բա­վա­րար է լի­նել ա­վե­լի լա­վը, քան ե­րեկ էիր՚ կար­գա­խոսն իր հա­մար ու­ղե­նիշ դարձ­րած մար­զի­կը ս.թ. նո­յեմ­բե­րի 19-20-ը Լե­հաս­տա­նի Կրա­կով քա­ղա­քում ըն­թա­ցող պա­տա­նի­նե­րի և մե­ծա­հա­սակ­նե­րի կիո­կու­շին կա­րա­տեի KWF աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նում Ար­թուր Ա­ռու­շա­նյա­նը 70 կգ քա­շա­յին կար­գում հաղ­թել է բո­լոր մե­նա­մար­տե­րը և դար­ձել Աշ­խար­հի քա­ռա­կի չեմ­պիոն...
Հո­գիդ փա­ռա­վոր­վում է ու նրա հաղ­թա­նակ­նե­րը քո­նը, քո ժո­ղովր­դի սե­փա­կա­նու­թյու­նը դարձ­րած` փոր­ձում ես կր­կին գտ­նել հաղ­թա­նակ­նե­րիդ տու­տը, այն տու­տը, որ բռ­նե­ցինք 92-ին՝ Շու­շիի հաղ­թա­նա­կով, ո­րի շուրջ գրե­թե ե­րեք տաս­նա­մյակ շա­րու­նակ շյուղ առ շյուղ, թել առ թել հյու­սում էինք մեր փոքր ու մեծ հաղ­թա­նակ­նե­րը... Գաղտ­նիք չէ՝ մեր ազ­գա­յին նկա­րա­գիրն ամ­բող­ջա­նում է մեր ձեռք­բե­րում­նե­րով ու հաղ­թա­նակ­նե­րով... Դա­րե­րի փոր­ձու­թյուն­նե­րին դի­մա­կա­յած, ու­րույն դեմք ու դի­մա­գիծ ու­նե­ցող ազ­գի ժա­ռան­գորդ­նե­րը ետ են բե­րե­լու մեր բո­լոր կո­րու­սյալ հաղ­թա­նակ­նե­րը ու այն բազ­մա­պատ­կե­լու են երկ­րա­չա­փա­կան՝ հա­րա­ճուն պրոգ­րե­սիա­յով, վկան՝ մեր Ար­թուր Ա­ռու­շա­նյա­նը...
Միշտ այդ­պես, սի­րե­լի չեմ­պիոն՝ Ե­ռա­գույ­նը ու­սե­րիդ, ձեռքդ՝ սր­տիդ, Օրհ­ներ­գի ներ­քո հուզ­մուն­քից ձգ­ված-զս­պա­նակ­ված մեր օ­րե­րի հե­րոս, որ Աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նում հաղ­թե­լով՝ ա­մեն Աստ­ծո օր հաղ­թում ես, հաղ­թում ես նաև քո բա­զու՛մ-բա­զում սա­նե­րի մի­ջո­ցով՝ յու­րա­քան­չյուր օր նրանց սո­վո­րեց­նե­լով Հաղ­թե­լու Ար­վես­տը... Իսկ 44-օ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին 44 օր դիր­քե­րում գտն­վե­լու ու Երկ­րիդ շար­քա­յին զին­վո­րի մա­քա­ռու­մը կի­սե­լու մա­սին ոչ մի խոսք, այդ մա­սին վկա­յում են ըն­կեր­ներդ... Դա քո՝ Երկ­րի Քա­ղա­քա­ցու քո պարտքն է, Քո շար­քա­յին պար­տա­կա­նու­թյու­նը... Շնոր­հա­կա­լու­թյուն քեզ, չեմ­պիոն, շնոր­հա­կա­լու­թյուն բո­լոր նրանց ա­նու­նից, ո­րոնք գի­տեն հաղ­թա­նակ­նե­րի գինն ու հաղ­թու­թյան տա­նող ճա­նա­պար­հին հան­դի­պող փուշն ու տա­տաս­կը դափ­նե­ճյու­ղե­րի վե­րա­ծե­լու Ար­վես­տը։