Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄՈՒԱՅ ԹԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՑ ԱՐՑԱԽՑԻ 33 ՄԱՐԶԻԿՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

 Երևա­նում նո­յեմ­բե­րի 19-22-ը կա­յա­ցած Մուայ թա­յի մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րից օ­րերս վե­րա­դար­ձան Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի մար­զիկ­նե­րը։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ մր­ցա­շա­րին մաս­նակ­ցել է Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Հա­յաս­տա­նի շուրջ 200 մար­զիկ, իսկ Ար­ցա­խից ՀՀ հա­վա­քա­կա­նի կազ­մում մաս­նակ­ցե­ցին 42 մար­զիկ, 3 մար­զիչ։

Ար­դյունք­նե­րը գո­հա­ցու­ցիչ էին՝ ար­ցախ­ցի 33 մար­զիկ­ներ զբա­ղեց­րել են մր­ցա­նա­կա­յին տե­ղեր։ Տար­բեր քա­շա­յին ու տա­րի­քա­յին կար­գե­րում 16 մար­զիկ նվա­ճել է 1-ին, 11-ը՝ 2-րդ և 6 մար­զիկ էլ 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րը։ Նրանք պարգևատր­վե­ցին դիպ­լոմ­նե­րով, մե­դալ­նե­րով և գա­վաթ­նե­րով։ Ի­րենց քա­շա­յին կար­գե­րում 1-ին տե­ղեր զբա­ղեց­րած Լևոն Ծատ­րյա­նը և Ար­ման Գալս­տյանն ար­ժա­նա­ցան նաև մի­ջազ­գա­յին չեմ­պիո­նա­կան գո­տի­նե­րի։
Ար­ցա­խի մուայ թա­յի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ և հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Ա­լեք­սան Ա­ղա­բա­լյա­նը գոհ է մար­զիկ­նե­րի մե­նա­մար­տե­րից։ Նրա պար­զա­բան­մամբ՝ մի­ջազ­գա­յին գո­տի­ներ նվա­ճած եր­կու մար­զիկ­ներն էլ մր­ցել են ի­րան­ցի մր­ցա­կից­նե­րի հետ և ի­րենց մե­նա­մար­տերն ա­վար­տել են փայ­լուն՝ սահ­ման­ված ժա­մա­նա­կից շուտ։ Մի­ջազ­գա­յին չեմ­պիո­նի գո­տի ձեռք բե­րած ՀՀ մուայ թա­յի հա­վա­քա­կա­նի ան­դամ Ար­ման Գալս­տյա­նի խոս­քով՝ ին­քը մե­նա­մար­տել է 75 կգ քա­շա­յին կար­գում, ու­նե­ցել եր­կու մե­նա­մարտ, ո­րոնք էլ ա­վար­տել է նո­կաու­դով: Նա պատ­րաստ­վում է դեկ­տեմ­բե­րի 4-ին մաս­նակ­ցել MIX FIGHT պրո­ֆե­սիո­նալ մե­նա­մար­տին՝ հույս ու­նե­նա­լով, որ Ար­ցախ կվե­րա­դառ­նա կր­կին հաղ­թա­նա­կով:
Մուայ թայ մար­զաձևի մար­զիչ Հայկ Հայ­րա­պե­տյանն անդ­րա­դառ­նա­լով մի­ջազ­գա­յին այս մր­ցա­շա­րի մաս­նակ­ցու­թյան գոր­ծըն­թա­ցին` նշեց, որ նա­խօ­րոք ըն­տր­վել են լա­վա­գույն մար­զիկ­նե­րը և ընդգրկվել հա­վա­քա­կան թի­մի կազմ, ո­րոնց հետ էլ քրտ­նա­ջան աշ­խա­տել է մարզ­չա­կան ողջ կազ­մը։ Պա­րապ­մունք­նե­րին ու­շադ­րու­թյուն է դարձ­վել հատ­կա­պես մար­զաձևի տեխ­նի­կա­կան, ֆի­զի­կա­կան գոր­ծոն­նե­րին, որ­պես­զի մար­զիկ­նե­րը կա­րո­ղա­նան ըստ ար­ժան­վույն հան­դես գալ։ Քա­նի որ մուայ թա­յը հա­մար­վում է ա­զատ մար­տար­վեստ՝ խիստ կա­նոն­նե­րով, ուս­տի մր­ցում­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար մար­զի­չը կարևո­րում է մար­զի­կի տա­րի­նե­րի քրտ­նա­ջան աշ­խա­տան­քը, տեխ­նի­կա­կան հնարք­նե­րին տի­րա­պե­տե­լու հմ­տու­թյու­նը։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ մուայ թայ մար­զաձևով Ար­ցա­խում պա­րա­պում են շուրջ 200 մար­զիկ­ներ։ Մինչ ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մը մուայ թա­յի խմ­բեր գոր­ծում էին նաև Շու­շիում և Աս­կե­րա­նում, իսկ այժմ միայն Ստե­փա­նա­կեր­տում, բայց մար­զիչ­նե­րը ծրագ­րում են Աս­կե­րա­նում ու այլ շր­ջան­նե­րում վե­րա­բա­ցել մար­զաձևի խմ­բե­րը։
Ար­ցա­խի MMA- ի (խա­ռը մե­նա­մար­տեր) ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ և գլ­խա­վոր մար­զիչ Գա­րե­գին Ա­ղա­բա­լյա­նը նշեց, որ MMA-ի մար­զիկ­նե­րը մաս­նակ­ցում են նաև մուայ թա­յ մար­զաձևի ԱՀ, ՀՀ և մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րին ու այս վեր­ջին մր­ցա­շա­րի չեմ­պիոն­ներն ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում են մաս­նակ­ցել դեկ­տեմ­բե­րի 10-11-ն Երևա­նում կա­յա­նա­լիք ՀՀ մուայ թա­յի պա­տա­նի­նե­րի և մե­ծա­հա­սակ­նե­րի ա­ռաջ­նու­թյա­նը։ ՙՄինչև ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մը մեր մար­զաձևը բա­վա­կա­նին զար­գա­ցած էր։ Այն գոր­ծում էր հան­րա­պե­տու­թյան գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րում։ Այժմ միայն Ստե­փա­նա­կեր­տում են գոր­ծում խմ­բե­րը և խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն ենք հայտ­նում մայ­րա­քա­ղա­քի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րեն է­միլս Հով­հան­նի­սյա­նին, որ հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց առ­կա բո­լոր խմ­բե­րին ու մար­զիչ­նե­րին աշ­խա­տել մար­զադպ­րո­ցի դահ­լիճ­նե­րում։ Հո­վա­նա­վոր­նե­րի շնոր­հիվ փոր­ձում ենք պայ­ման­ներ ստեղ­ծել, որ մեր մար­զիկ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան մարզ­վել և մաս­նակ­ցել ՀՀ, Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րին՚,- պար­զա­բա­նեց Գ. Ա­ղա­բա­լյա­նը։