Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ստեփանակերտում բացվել է Շուշիի «Ադամյան» սամբոյի ակումբը

Նանիկ Աղասյան 

 Ստեփանակերտում այսօր՝ հունվարի 29-ին, պաշտոնապես բացվել է Շուշիի սամբոյի ակումբը, որն ի պատիվ մարզիչ Արմեն Ադամյանի, կրում է <<Ադամյան>> անունը։ Նորաբաց ակումբում մարզվում է ավելի քան 60 մարզիկ, որոնք հիմնականում Շուշիից են, ինչպես նաև Ստեփանակերտից։ Ընդունելությունը կատարվում է 6 տարեկանից։ Ակումբի կրտսեր սաներից է Սամվել Երեմյանը, որ ինը տարեկանում հասցրել է մասնակցել մի քանի առաջնությունների․ Եվրոպայի սամբոյի առաջնությունում գրավել է 3-րդ տեղ։ <<Ադամյան>> ակումբի ավագ մարզիկ Կարեն Սարգսյանը ներկայացնելով մինչև Արցախյան երրորդ պատերազմը Շուշիում կազմակերպված սամբոյի պարապմունքների մասին, նշեց, որ դրանք հովանավորում էր Դավիթ Բալոյանը։ Պատերազմից հետո պարապմունքներն ընդհատվել էին։ Յուրաքանչյուրն անհատապես էր մարզվում։ -Ակումբը բացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի աջակցությամբ։ Սա մեզ համար քայլ է երազանքն իրագործելու ճանապարհին։ Այստեղ առկա են բոլոր հարմարությունները մարզվելու համար։ Պարապելու ենք նույն ոգով և դեռ ավելին՝ փորձելու ենք նաև Եվրոպայում ներկայանալ,-նշեց մարզիկ Կարեն Սարգսյանը։ Ակումբի բացմանն աջակցություն է ցուցաբերել նաև Քաղաքաշինության նախարարությունը։ Ինչպես սամբոյի ակումբի բացմանը տեղեկացրին մարզիչները սամբոն արդեն իսկ օլիմպիական մարզաձևերից է ։ -Մեր մարզիկների այսքան տարվա փորձը ցույց է տալիս, որ ունենք պոտենցիալ՝ 2024թ. օլիմպիական ուղեգիր նվաճելու համար,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը։ Սամբոյի <<Ադամյան>> ակումբի բացմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սպորտի ոլորտի պատասխանատուներ, մարզիկ-մարզիչներ և հյուրեր ։