[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2012

ԼՂՀ պատվիրակությունը մասնակցեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին

ԼՂՀ պատվիրակությունը, որը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպական աշխատանքներին մասնակցելու նպատակով այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոյեմբերի 21-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ, որտեղ նախատեսված էր պատվիրակության մասնակցությունը խորհրդի նիստին: 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 221112_OSCE_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց:

Ալիեւի հակահայկական «թվիթները» շփոթմունք են առաջացրել համաշխարհային լրատվամիջոցներում

 Ալիեւի հակահայկական «թվիթները» շփոթմունք են առաջացրել համաշխարհային լրատվամիջոցներումԱդրբեջանի նախագահը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ եւ դադարեցնել իր հակահայկական հայտարարությունները: Այս անգամ Հայաստանի եւ հայկական լոբբիի նկատմամբ ունեցած իր «ջերմ» զգացմունքներն արտահայտելու համար նա ընտրել է Twitter սոցիալական ցանցը: Իր պաշտոնական միկրոբլոգում Իլհամ Ալիեւը ավելի քան 30 գրություն է թողել, ինչը զարմացրել է միջազգային հանրությանը:

ԿԽՍՏԱՑՎԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 Նոյեմբերի 20-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ` գյուղնախարարի, շրջվարչակազմերի ղեկավարների, ՙԳյուղի և գյուղատնտեսության աջակցություն՚ հիմնադրամի  գլխավոր տնօրենի և մասնաճյուղերի ղեկավարների ու շրջվարչակազմերի  գյուղբաժինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին աշնանացանին և գյուղատնտեսական ծրագրերին առնչվող հարցեր: 

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. ՙԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԵ՜ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԹԵ՜ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ Է ԻՐ ՀՈՂԻ ՎՐԱ՚

XULJAN3.jpgԼՂՀ Ազգային ժողովի նախագահի ելույթը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում կայացած հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի 20-ամյակին և ՙՀեռուստամարաթոն-2012՚-ին 
Գերաշնորհ սրբազան հայրեր,
Հայաստանի Հանրապետության հարգարժան պարոն հյուպատոս,
Թանկագին բարեկամներ,
Տիկնայք եւ պարոնայք

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒՐՈՒԳՎԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՄԻ ՇԱՆՍ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ

Ինչպես և չափազանց հեշտ էր կանխատեսվում, Ներկայացուցիչների  պալատի նախագահ  Խորխե Օռիկոյի գլխավորությամբ  Ուրուգվայի  խորհրդարանական  պատվիրակության  այցը ԼՂՀ և նրա հանդիպումները մեր  հանրապետության բարձրագույն  ղեկավարության հետ զայրույթի  փոթորիկ  առաջ  բերեցին  Ադրբեջանում։ 
Ադրբեջանական  կողմը բողոքի  նոտա հղեց  Ուրուգվայի  ԱԳՆ-ին, իսկ Ադրբեջանի արտաքինքաղաքական գերատեսչության  պաշտոնական  ներկայացուցիչը հայտարարեց, թե ՙայցը պրովոկացիոն բնույթ է կրում  և շիկացնում իրադրությունը տարածաշրջանում՚, հարված  հասցնում բանակցային  գործընթացին։
Որոշ տաք գլուխներ էլ առաջարկեցին  խզել դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ։  ՙՄի Ուրուգվայ ավել, մի Ուրուգվայ պակաս՝ Ադրբեջանը  դրանից չի տուժի՚,-  այսպիսին է նման արտաքին քաղաքական  խորհրդականների  արտահայտությունների լեյտմոտիվը։ 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԼՂՀ ԱԺ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Երևանում նոյեմբերի 11-14-ը անց են կացվել Եվրասիական միջկուսակցական խորհրդատվություններ: Ժողովին մասնակցել են ԱՊՀ երկրներից առաջատար կուսակցություններ. Ռուսաստանից` ՙԵդինայա Ռոսիա՚, Ուկրաինայից` ՙՊարտիա ռեգիոնով՚, Ղազախստանից՝ ժողովրդադեմոկրատական  ՙՆուր Օթան՚, Հայաստանից` Հանրապետական և ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունները, դիտորդի կարգավիճակով ԼՂՀ-ից` Արցախի ժողովրդավարական և ՙԱզատ հայրենիք՚ կուսակցությունները, որոնք  ներկայացնում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը,  ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ  Ավանեսյանը,  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը: 
Subscribe to this RSS feed