[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2012

ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ

ԼՂՀ կառավարության նիստում

Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության նիստ` պետբյուջե-2013-ի ձևավորմանն առնչվող հարցերի օրակարգով:

            Հանրապետության գալիք տարվա ֆինանսական հիմնական փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Ներկայացնելով «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի  նախագիծը` նա հրապարակեց նախանշվող  գլխավոր թվերը. եկամուտներ` շուրջ 70 մլրդ 294 մլն դրամ, ծախսեր` 71 մլրդ 50 մլն դրամ, պակասուրդ` մոտ 756 մլն դրամ: Ֆինանսական այդ չափաբաժիններով պետք է գործի երկիրը  հաջորդ տարի: 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍՐԲԱԳՐԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԻՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Վերջերս ռուս հայտնի քաղաքագետ, վերլուծաբան Միխայիլ Ալեքսանդրովը հանդես էր եկել ՙԹուրքական գամբիտ. ռուսական ղեկավարությունը կկրկնի՞, արդյոք, բոլշևիկների սխալը՚ վերտառությամբ հոդվածով, որում վերլուծության ենթարկելով ռուս-թուրքական հարաբերությունները Խորհրդային Միության ստեղծումից մինչ այսօր, եզրակացրել է, որ ՌԴ ներկայիս ղեկավարության կողմից ավանդական քաղաքականության շարունակումը կհակասի Ռուսաստանի շահերին։ Քաղաքագետի շեշտադրումները, պետք է ասել, հայկական կողմի համար  հետաքրքրություն են ներկայացնում այն առումով, որ անմիջականորեն առնչվում են անցյալ դարի երկրորդ տասնամյակում հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց հետևանքներին։ 

ՆԱ ՀՈՒՅՍԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ ԱՂԲՅՈՒՐ ԷՐ

DSC04949.jpgՄոնթե ՄԵԼՔՈՆՅԱՆ¬55
Տարվա մեջ երկու օր Մարտունու հասարակությունը հանդիսավոր կերպով իր հարգանքի տուրքն է մատուցում մի մարդու,  ով կարողացավ համախմբել ու հաղթանակների տանել թշնամու անհամեմատ առավելություններով գերազանցող, ժամանակի առաջավոր զինտեխնիկայով զինված  բանակի դեմ: Նա եղավ հույսի ու հավատի աղբյուր, հայրենասիրության ու նվիրվածության ամենավառ ու ամենաօրինակելի կերպարը: Դա Մոնթե Մելքոնյանի ծննդյան և նահատակության օրերն են:

ՙՄԱՀՆ ԱՆԳԱՄ ՈՒՇԱՑԵԼ ԷՐ ՆՐԱՆԻՑ ԽԼԵԼՈՒ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ՚

Ազգի  համար ճակատագրական պահերին ի հայտ են գալիս գաղափարական առաջնորդները, ովքեր նաև անձնական հերոսական պահվածքով  կենդանի օրինակ են  ծառայում ազգի նվիրյալներին։ Այդպիսին էր Լեոնիդ Ազգալդյանը, ում ծննդյան 70-ամյակը մեծ շուքով նշվեց նոյեմբերի 22-ին։ Ներկայացնում ենք  ճեպազրույցներ Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած ՙԱզատագրական բանակի՚ զինվոր, հետագայում՝ Մահապարտների գումարտակի  անդամ, այժմ ՙԿարին՚ ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԻ, ինչպես նաև Լեոնիդ Ազգալդյանի քրոջ՝  Նելլի ԱԶԳԱԼԴՅԱՆԻ հետ։

2013 թ. ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Օրերս ԼՂՀ կառավարության նիստում հավանության են արժանացել  հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը։ Հաշմանդամների սոցիալական պաշտպանության նշված ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել  նրանց  սոցիալական պաշտպանության 2009-2015 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները։ 

ԱԶԵՐԱԿԱՆ ՀԱԿԱԳՈՎԱԶԴԸ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՏՎԵՑ

DSC01898.jpgՄեր պատվիրակությունը վերադարձավ Լոնդոնի զբոսաշրջային ցուցահանդեսից 
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 5-8-ը Լոնդոնում  կայացած ՙWTM ¬ 2012 Excel London՚ ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է նաև Արցախը:  Արցախյան կողմը  ցուցահանդեսում ներկայացրել են ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը և ՙԶբոսաշրջության զարգացման գործակալությունը՚: Վարչության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Շահրամանյանից էլ տեղեկացանք միջոցառման մանրամասների և արդյունքների մասին:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԹԵՄԱՆ՝ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Նոյեմբերի 23-ին Շուշիում, ՙԴղյակ՚ պատմական անունը կրող շենքի առաջին հարկում բացվեց Սուքիաս Թորոսյանի (Տոտտո) գեղանկարչական ցուցահանդեսը։ Այն ՙՇուշվա՚ ՍՊ զբոսաշրջության ընկերության հերթական մշակութային միջոցառումն էր։ 

Ռազմական գործողությունները չեն կարող լուծել Ղարաբաղի խնդիրը. Պատրիկ Մերֆի

 Ռազմական գործողությունները չեն կարող լուծել Ղարաբաղի խնդիրը. Պատրիկ ՄերֆիՌազմական գործողությունները չեն կարող լուծել Ղարաբաղի խնդիրը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպն Պատրիկ Մերֆին՝ «Ռեգիոն» կենտրոնում կայացած ասուլիսում: Նրա խոսքով, իրավիճակը տարածաշրջանում շատ լուրջ է: Վերջին ժամանակներս լարվածությունն աճել է եւ Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման հարցը նպաստել են անվստահության մթնոլորտի հետագա խորացմանը:

Subscribe to this RSS feed