[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ_ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԻՑ Է

 301112_StepTumanPoghBnakTun_Artadr__Info__1_.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք եւ ծանոթացել նրա պայմաններին:

 Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, եւ այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:

ՙԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼԸ ՈՉ ԹԵ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՚

Վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում, խորհրդաժողովներում, հայտնի հայ քաղաքագետների, փորձագետների ելույթներում հաճախ է հնչում միտքն այն մասին, որ տեղեկատվական դաշտում երկու հիմնախնդրի՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման և 1915 թվականի Հայոց ցեղասպանության գծով հայկական կողմը տանուլ է տալիս։ Դրա հետ դժվար է չհամաձայնել, հատկապես եթե հարցը դիտարկենք այն հսկայական վնասի լույսի ներքո, որը համաշխարհային հանրության մտքին ու տրամադրությանը հասցնում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որը միջոցներ չի խնայում ոչ միայն իր, այլև հարևան ժողովուրդների պատմության վերաձևման համար։ 

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

2_2.jpgԴա  անցած հարյուրամյակի մոտավորապես քառասնական թվականների վերջերին էր։ Ես արդեն այդ ժամանակ ՙվարակված էի բանաստեղծելու ախտով՚, գրում էի պատմվածքներ՝ հաճախ գտնվելով պատերազմական ֆիլմերի ազդեցության տակ։ Հիշում եմ, մենք այն ժամանակ դպրոցում ավելի քան տասը գրավոր և բանավոր քննություններ էինք հանձնում։ Ինչպես ասում են՝ աչքի առաջ ավելի ու ավելի խելացի էինք դառնում։ 

ԳՈՐԾԵԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ՝ ՍԱ Է ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Վերջերս բնակչության շրջանում շատ է խոսվում, միաժամանակ՝  դժգոհություն հայտնվում  մայրաքաղաքի մայթերի ՙխեղդման՚ և  անհարկի  ծառահատման առնչությամբ: Հասարակությանը հուզող հարցերի շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Արարատ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞… ՈՒՂՂԵԼ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼԸ

Օրեցօր ընդարձակվում է մեր սիրելի  Ստեփանակերտը, թևերը տարածում շուրջբոլոր: Քաղաքը փոխակերպվել է մեծ  շինհրապարակի, թափով վեր են խոյանում գեղեցիկ ու հարմարավետ շենքեր, առանձնատներ: Դա անչափ ուրախալի է: Սակայն կա մի թերություն. մայրաքաղաքում  հուշարձանները   մատների վրա կարելի է հաշվել… Մենք համայն  աշխարհին հազարավոր  եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր  եւ այլ հուշարձաններ պարգևած  ժողովրդի օրինական ժառանգորդն ենք։ 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆԱՌՈՒ ԵՆ

Lyuda.jpgՄայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնն իր գործունեության երկու տասնյակից ավելի տարիներին մեծ ճանաչում և հեղինակություն է ձեռք բերել, և այս գործընթացում կարևոր դերակատարություն ունի կենտրոնի տնօրեն, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, ով նոր ուսումնականի շեմին ԼՂՀ  հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ կրթության և մշակույթի ոլորտներում ունեցած վաստակի համար պարգևատրվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով, իսկ Ուսուցչի օրվա առթիվ կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծ ծառայությունների, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար արժանացել է հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման։ 

ՎԱՐՊԵՏ ՄԵԼԻՔ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

DSC_3935.jpgՆոյեմբերի 29-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում տեղի  ունեցավ ժողովրդական վարպետ Մելիք Վարդանյանի քանդակների անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է ԼՂՀ մշակույթի և երիտասրադության հարցերի նախարարությունը:
Ինքնուս վարպետ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, այժմ թոշակառու Մելիք Վարդանյանն իր քանդակներով մեր հանրապետությունում հայտնի է վաղուց:DSC_3937.jpg 

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

DSC_3969.jpgԼՂՀ կառավարության անդամները վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ ներկայացել էին  ԱԺ նոյեմբերի 29-ի լիագումար նիստին՝ պատասխանելու խորհրդարանականների հարցերին։ 
ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամներն անցած ամիսներին ժողովրդի հետ ունեցած հանդիպումների ընթացքում մի շարք հարցեր են արձանագրել, որոնցից երկուսի վրա  խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հրավիրեց ներկաների ուշադրությունը։ 
Առաջին. փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանելու համար հանրապետության բանկերի կողմից տրամադրվում են վարկեր՝ գլխավորապես դոլարով։ Վերջինիս կուրսի բարձրացման դեպքում գործարարների համար ստեղծվում են դժվարություններ։ 

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել միջազգային համաժողովում

   Նոյեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով համաժողովում:

«Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» խորագրով կլոր սեղան Ֆրանսիայի Սենատում

           alt    Նոյեմբերի 29-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպվեց կլոր սեղան` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» խորագրով:

         Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ եւ լրագրողներ:

Subscribe to this RSS feed