[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2012

ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՈՐ ՆՎԱԶԵՑՈՒՄ, ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ) երեկ կայացած նիստում հեռահաղորդակցության բնագավառից քննարկված հարցերից ուշագրավ էր  ՙՂարաբաղ Տելեկոմի՚ ներկայացրած հայտը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հայտարարությամբ` ՙՂարաբաղ Տելեկոմը՚ հերթական անգամ հանդես է եկել անակնկալով. առաջարկություն է մտցրել վերանայել ինտերնետ ծառայությունների գործող սակագները: 

ԱԽՈՒՆԴՈՎՅԱՆ ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ

Վ. Յու. Ախունդովը, 1959թ. հուլիսի 15-ին փոխարինելով Ի. Դ. Մուստաֆաևին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, շարունակեց իր նախորդների ազգայնամոլ քաղաքականությունը` այն ՙհարստացնելով՚ նոր ստույգ բովանդակությամբ։ Հանդես գալով կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումում՝ Ախունդովը քննադատության ենթարկեց Ի. Մուստաֆաևի քաղաքականությունը և սուտ խոստումներ տվեց կառուցել Եվլախ-Ստեփանակերտ երկաթգիծը, կահույքի ֆաբրիկան (շինարարությունն սկսվել է 1959թ.), գործարաններ Ստեփանակերտում, գինեգործական ձեռնարկություն Մարտունի շրջկենտրոնում, վերանորոգել ոռոգիչ համակարգերն ու ջրանցքները, ընդլայնել ոռոգվող հողերի մակերեսը, մեծացնել կապիտալ ներդրումների ծավալները, լուծել բնակարանների և սոցիալ-մշակութա-կենցաղային օբյեկտների շինարարության հարցերը։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՐԾՐԱՏԻՊԱՑՄԱՆ ԼԵԶՈՒՆ

  Մեր օրերում տեղեկատվական դաշտը հզոր դեր է խաղում մարդկանց գիտակցության և հասարակական կարծիքի ձևավորման գործում: Ըստ էության, տեղեկատվական դաշտը, մասնավորապես ԶԼՄ-ները, կարելի է համարել կարծրատիպացման  գործակալներ:
 Հոգեբանական կարծրատիպերի և դրանց ընկալման հիմնախնդիրը միջէթնիկական հարաբերությունների համատեքստում խիստ արդիական է, մասնավորապես այն առումով, որ կարծրատիպերով են պայմանավորված կոնֆլիկտի լարվածության ու կայունության աստիճանն ու փոխադարձ թշնամանքի ուժը:

ԱՐՑԱԽԸ՝ ՕՐԻՆԱԿ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Մեր ընթերցողները տեղյակ են, որ հոկտեմբերի 15-19-ը հանրապետությունում կազմակերպվել է Պոեզիայի միջազգային փառատոն՝ բացառիկ երևույթ ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Տարբեր երկրներից ժամանած մեծ թվով մասնակիցներից երկուսի հետ ճեպազրույցը ներկայացնում ենք ստորև։

ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ ԵՎ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ

Նոյեմբերի 6-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ Սայաթ¬Նովայի 300-ամյակին և Եղիշե Չարենցի 115¬ամյակին նվիրված ասմունքի մանկապատանեկան հանրապետական 5-րդ մրցույթ ¬ փառատոնի արցախյան փուլը։ 
Subscribe to this RSS feed