[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 19 Ապրիլի 2013

ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

h1.jpgՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ Ապրիլի 18-ի առթիվ  ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունում կազմակերպված  կլոր սեղանը նախաձեռնողը ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերությունն էր։ Ոքանով է մեր իրականությունում հաջողվում պահպանել մեր նախնիների՝ բազում չարչարանքներով ու ջանքերով կառուցած հուշարձաններն ու պատմամշակութային կոթողները, ինչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ, այդ առումով ինչ ներդրում ունի հասարակության յուրաքանչյուր անդամ. այս և  այլ հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկան շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները՛ ԼՂՀ ԿԱ  զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, հանրապետության միակ վերականգնող ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը, ԱրՊՀ դասախոս, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ճարտարապետ Սերգեյ Գալստյանը, մայրաքաղաքի 11-րդ դպրոցի պատմության ուսուցչուհի Լորետա Աբրահամյանը և ՙԶեփյուռ՚ ԲՀԿ նախագահի օգնական Զարինե Մայիլյանը։ 

Հայացք դրսից

altԱՇԽԱՐՀՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ
Լեռնային Ղարաբաղ՚ անվանումը մեր համաքաղաքացիների մեծամասնությանը, ավելի շուտ, ոչինչ չի ասի։ Այնուամենայնիվ, այստեղ, անհայտ և մոռացված Կովկասի սահմաններում, 25 տարի  առաջ ծնունդ է առել ժողովրդական շարժում, ազատության և հույսի շարժում, որը հանգեցրեց  նախկին ԽՍՀՄ-ի փլուզմանը։ 
Այն ժամանակներից Լեռնային Ղարաբաղը ստիպված էր անցնել շատ փորձությունների միջով, մինչև 1994 թվականը ձգձգված՝ անկախության համար մղած ծանրագույն պատերազմը, որը հազարավոր կյանքեր խլեց և հասցրեց ենթակառուցվածքների քայքայմանը, երիտասարդ և խանդավառությամբ առլեցուն ազգի և  ավելի ժողովրդավարական, քան հարևան Հարավային Կովկասի երկրներում, պետության ձևավորմանը։ 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

IMG_0437.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 17-ին ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը հանդիպեց լրագրողների հետ և ներկայացրեց ոլորտի՝ նախորդ տարվա արդյունքները, առկա խնդիրներն ու անելիքները։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

           190413_Hayoc__Artivner_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են հանրապետությունում կատարված աշնանացան և գարնանացան աշխատանքները, վեր հանվել խնդիրներն ու նախանշվել դրանց լուծման համար հետագա անելիքները:

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Վազգեն Միքայելյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

ԼՂՀ-ՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: 
Կառավարության կողմից առաջարկվեց փոփոխություններ կատարել "Քաղաքացիական կացության ակտերի մասին" և "Իրավական անձանց պետական գրանցման մասին" ԼՂՀ օրենքներում` պետական գրանցումները և դրանց հետ կապված գործառույթները  սահմանված ժամկետներից արագ  իրականացնելու նպատակով:

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ` Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր շնորհավորական խոսք է հղել Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում  ի մասնավորի նշված է.

"Լի եմ վստահությամբ, որ Դուք հաջողությամբ կշարունակեք Հայաստանի տնտեսական հզորացմանն ուղղված քաղաքականությունը և Ձեր արհեստավարժությունն ու հարուստ փորձը պետական կառավարման ասպարեզում նորանոր ձեռքբերումների համար լավ հիմք կհանդիսանան:

Subscribe to this RSS feed