[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ

Բաքուն հերթական մեղադրանքն է ուղղում ԵԱՀԿ Մինսկի խմբին
Ժողովուրդն ասում է՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ տանձի մասին։ Ասացվածքն առավել քան դիպուկ բնութագրում է Ադրբեջանի ներկայիս քաղաքական վերնախավի գործելաոճը։ Այդ երկրի Միլլի մեջլիսի փոխնախագահ Զ. Ասկերովն օրերս հերթական քննադատությունն է ուղղել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ասելով, որ միջնորդների տարածաշրջանային վերջին այցը ոչ մի նորություն չարձանագրեց, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն առաջին հերթին սպառնալիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։  

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ Ռոմելա Իշխանյանի տեղեկատվությամբ՝ 2003թ. ապրիլի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում աշխատանք փնտրող անձանց թվաքանակը եղել է 3200, որոնցից 3039-ը կանայք էին։ Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 236-ով։ Աշխատանք փնտրողների 92,3%-ը, կամ 2955 մարդ, ստացել է գործազուրկի կարգավիճակ։ Գրանցված 2955 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 327-ը։ 

ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ

Արցախցի մի խումբ դպրոցականներ լավագույն արդյունքներ են գրանցել հայոց լեզու և հայ գրականություն առարկաների օլիմպիադաների Հայաստանի Հանրապետության եզրափակիչ փուլում։
Ստեփանակերտի հ.1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Արզումանյանը և Մարտունու շրջանի Բերդաշենի միջնակարգ  դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նարե Առստամյանը գրավել են առաջին տեղը հայոց լեզվից՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմների։ Բերդաշենցի մեկ այլ դպրոցական՝ տասներորդցի Մերի Սողոմոնյանը, փայլուն արդյունք գրանցելով, ամենաբարձր՝ 60 միավորով արժանացել է 1-ին կարգի դիպլոմի հայ գրականությունից։ 

ՄԱՐԴ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

K.MARKARYAN.jpgԼրացավ հանրապետության լավագույն մտավորականներից մեկի` Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ  Կառլեն ՄԱՐԳԱՐՅԱՆԻ  ծննդյան 60-ամյակը:
 Այդ  կապակցությամբ մեր ընթերցողներին ենք ներկայացնում հոբելյարի  հետ  Դավիթ Միքայելյանի ունեցած զրույցը:

ՙՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ՚ ՄԵԾ ԽԹԱՆ Է ՀԱՏԿԱՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Cucan1.jpgԱպրիլի 9-19¬ը Գյումրիում անցկացվեց  երաժիշտ-կատարողների ՙՎերածնունդ՚ միջազգային 5¬րդ մրցույթ-փառատոնը, որին, ըստ վերջին տարիներին ստեղծված ավանդույթների,   մասնակցել  են նաև Արցախից: Պատանի, երիտասարդ երաժիշտների բավականին մեծ խումբ է մեկնել Գյումրի,  և այս տարի ճնշող մեծամասնությունը՝ ազգային երգեցողության և ազգային նվագարաններ անվանակարգերում: Հետաքրքրությունը դեպի ազգային նվագարաններ և երգեցողություն տարեցտարի ակնհայտորեն մեծանում է, բավականությամբ նշում են այդ անվանակարգի հանձնաժողովի անդամները և, որպես  ապացույց ասածի, բերում բավականին խոսուն փաստեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ

«Օղակ» ռազմական գործողությունը, որը 1991թ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլև՝ հետևանքներով։

Subscribe to this RSS feed