[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

             131114_ArtsHHNakhagKent__Info.jpgՆույն օրն Արցախի եւ Հայաստանի նախագահները հանրապետության կենտրոնական հատվածում ներկա են գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։

Իրադրությունն առաջնագծում

Հոկտեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ "ՄԻ-24" ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է:

ԱՐՑԱԽՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Գրեյթ Փարթներս՚ ընկերությունն Արցախի թերեւս ամենաերիտասարդ կազմակերպություններից մեկն է: Հիմնադրման պահին, իսկ դա մոտ երեք-չորս ամիս առաջ էր, պատասխանատուները հայտարարեցին, որ ընկերության հիմնական պատվիրատուները իտալական ճանաչված ապրանքանիշերն են լինելու: Այսօր, այդ օրերին անհավանական թվացող հեռանկարն այլեւս իրողություն է: Եվ դա դեռ սկիզբն է, խոստանում են ՙԳրեյթ Փարթներս՚-ի ներկայացուցիչները:

ԳՈՒՅՔԱՀԱՐԿ. ԻՆՉ Է ԱՅՆ ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՎ ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ

Վերջին օրերին Արցախի հանրային հեռուստատեսությամբ հնչող հայտարարություններից մեկը՝ ուղղված  բնակչությանը, վերաբերում  է գույքահարկի վճարմանը։ Մասնավորապես, քաղաքացիներին տեղեկացվում է նշված հարկի վճարման վերջնաժամկետի մասին, հայտարարվելով, որ մինչև դեկտեմբերի 1-ն այն չմուծելու պարագայում կկիրառվեն տույժեր։ 

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԵՐԵՍ ԹԵՔԱԾ ԻՐԱՆՆ ՈՒ ՀՈՐԴԱՆԱՆԸ ՋԵՐՄՈՐԵՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՉՈՐՍ ՀԱՅ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

  Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի Թագավորություն, և  Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն։ 

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին մեդալով պարգեւատրելու մասին:     

ՆՊԱՏԱԿԸ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՎԱՐԱԿԸ

Ինչպես տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ համարում, նոյեմբերի 10-ին Ստեփանակերտում էին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գործադիր տնօրեն Սերգեյ Կարապետյանը, տնօրենի խորհրդական և Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, նույն կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների  համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ 

ՄԵԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԹՈՂԵԼ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ

 Abdo.jpgԻնչպես արդեն  տեղեկացրել ենք, հոկտեմբերի վերջին տասնօրյակում Արցախում անցկացվեց  Պոեզիայի երկրորդ միջազգային փառատոնը, որին իրենց մասնակցությունը բերեցին մեկ տասնյակից ավելի երկրների գրողներ։

Subscribe to this RSS feed