[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2014

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

bessonnica.jpgԵրբեմն մարդկային անգործունակության կամ ծուլության պատճառ է անքնությունը: Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ բախվել է այս չարիքի  հետ.  շուռումուռ ես գալիս անկողնում, մկաններդ լարված են, մտքերդ` խառնիխուռն, մեկ շոգ է, մեկ՝ ցուրտ, մեկ ցանկանում ես ջուր խմել կամ որևէ այլ բան, իսկ քունն այդպես էլ ՙայցի չի գալիս...՚։ 

Հաղորդագրություն

NAXARARKASPRSHIK.jpg Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելայն ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր:

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերը միտված են աշխատանքի խթանմանը, զբաղվածության խրախուսմանը, սոցիալապես խոցելի խմբերին զբաղվածության ոլորտ ներգրավելուն, ինչպես նաև բնակչության լրիվ և արդյունավետ գործունեության ապահովման համար պայմաններ ստեղծելուն, աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ գործազուրկների և հաշմանդամների մրցունակությունը բարձրացնելուն,  աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը կարգավորելուն, զբաղվածության պետական ծառայությունները քաղաքացիների և գործատուների համար առավել գրավիչ և թափանցիկ դարձնելուն։ 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՙԴՐԱԽՏԱՅԻՆ ԿՅԱՆՔ՚ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

ՙԿարծում եմ, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ճիշտ կլիներ կոչ անել՝հրաժարվել հայկական անձնագրերից և դրանով իսկ մուտքի արտոնագիր ապահովել Ադրբեջան։ Դա դրական քայլ կլիներ ԼՂ բնակիչների հետ երկխոսության հաստատման ճանապարհին՚։ 

ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱն ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Seyran.jpgԼեռնային Ղարաբաղն ագրարային երկիր է, որի էկոնոմիկայի հիմքը կազմում է գյուղատնտեսությունն  իր ավանդական երկու ճյուղերով՝ բուսաբուծությամբ և անասնաբուծությամբ։ Հանրապետության ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝  2013թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 55172,2 միլիոն դրամ։ 
Subscribe to this RSS feed