[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2014

Արցախի բյուջեն եղել է, կա եւ կմնա սոցիալական ուղղվածությամբ. Բակո Սահակյան

altԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 18-ին, հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի եւ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան զեկույցով հանդես է եկել Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Դիտարկում

Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

ՙՄԱՅԴԱՆԻ՚ ՈՒՐՎԱԿԱՆԻՑ ՓԱԽՉՈՂ ԱԼԻԵՎԸ ԳՈՐԾԻ Է ԴՆՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՋ ՌԵՍՈՒՐՍԸ

Ալիևյան բռնապետական վարչակարգից դժգոհ հասարակական և քաղաքական ուժերը  նորից անցել են հրապարակային պայքարի՝ իրենց բողոքն արտահայտելով ցույցերի և հանրահավաքների միջոցով։ Հատկապես աչքի է ընկել նոյեմբերի 9-ին ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցը Բաքվի Յասամալի շրջանի մարզադաշտում։

Գագիկ ՄԵԼԻՔՅԱՆ. ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ, ԵԹԵ ԼԻՆԻ, ԱՊԱ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

 Ադրբեջանի կողմից  Արցախում ուսումնավարժական ուղղաթիռի խոցումն իրավիճակի լարման նոր փուլ է, որով Ադրբեջանը փորձում է իր վրա ուշադրություն սեւեռել եւ հարցը միշտ պահել տաք վիճակում։ Այս մասին  նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

ԱՐՑԱԽՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Ծխախոտագործությունն Արցախում ժամանակին բավական տարածված է եղել: Հետպատերազմյան տարիներին գյուղատնտեսության այդ ճյուղը  պարզապես վերացավ: Պահանջարկ չկար։ Մի քանի տարի առաջ հանրապետությունում ծխախոտի մշակության վերականգնմանն ուղղված ծրագիր սկսվեց, որն այսօր արդեն նկատելի արդյունքներ է ապահովում:

ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆԸ

Ուղիղ տասը տարի առաջ մեր երկրի մշակութային կյանքում մի կարևորագույն գաղափար իրագործվեց` հիմնադրվեց Արցախի պետական կամերային նվագախումբը:  2004թ. աշնանը Երևանից եկավ բարձրպրոֆեսիոնալ երաժիշտների բավականին մեծ խումբ` Հայաստանում ճանաչված դիրիժոր Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՕՐԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

777.jpgՆոյեմբերի 17-ին Ստեփանակերտում մեկնարկեց ավանդական դարձած՝ ԼՂՀ հանրակրթական դպրոցներում անցկացվող Ռուսական խոսքի օրերը, որի կազմակերպիչներն են ԼՂՀ կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և պաշտպանության նախարարությունները։ Մեկնարկը տրվեց մայրաքաղաքի Ա. Գրիբոյեդովի անվան հ. 3 հիմնական դպրոցում, որը նշանակալից ավանդ ունի ռուսական լեզվի տարածման գործում։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԷԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

vs1.jpgՆոյեմբերի 17-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց Արցախի և Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան։
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 32 հեղինակների (6-ը՝ Հայաստանի Հանրապետությունից) 73 աշխատանքներ, բացեց ԼՂՀ նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը։
Subscribe to this RSS feed