[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Շաբաթ, 22 Նոյեմբերի 2014

Հերթական ապատեղեկատվություն

Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 13000 կրակոց:

Հաղորդագրություն

           Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`  ''Արիության համար'' մեդալով հետմահու պարգեւատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Subscribe to this RSS feed