[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է ''Հեռուստամարաթոն-2014''-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:

            231114TrpanjyanPargevatrum_Info.jpg Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարեւորել Սփյուռքի հետ համագործակցությունը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նոյեմբերի 23-ին երկրի ղեկավարն այցելել է Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացված կիրակնօրյա պատարագին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ  նոյեմբերի  20¬ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ներառված էին մեկ տասնյակից ավելի հարցեր:
Հիմք ընդունելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի պահանջները, ավագանին սահմանեց 2015թ. տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարներն ու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը: 
Subscribe to this RSS feed