[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2014

Կառավարությունը կաջակցի ծխախոտագործներին

IMG_5128__1_.JPGԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր տեղի  է ունեցել  խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հանրապետությունում ծխախոտագործության ոլորտում ունեցած այս տարվա արդյունքները, ինչպես նաև քննարկվել առկա խնդիրների լուծման ուղիներն ու գալիք տարվա անելիքները:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան

           24.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք:

         altՆախագահը ծաղկեպսակներ է դրել քաղաքում կառուցվող 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանին եւ հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է

Ձևավորվել են գործընկերային անկեղծ հարաբերություններ
Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցության և բարեկամության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 21-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին։ Խումբը գլխավորում է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։ 

ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում։ Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում։ Ոպես  հետևանք՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան  95 տոկոսը հաջողության է հասել։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՈՒՄՆ Է

336.jpgԼույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ՙՀայաստանի երրորդ հանրապետության պատմություն՚ գիրքը։  Մենագրությունում քննարկվում են Հայաստանում անկախ պետականության հաստատման և ամրապնդման գործընթացը, սոցիալ-տնտեսական վերափոխումների և հասարակական-քաղաքական կյանքի, արտաքին քաղաքականության ավելի քան երկու տասնամյակի ամբողջական պատմությունը, արխիվայն փաստերի և վիճակագրական տվյալների հիման վրա կատարվում է պատմաքննական վերլուծություն։ 
Subscribe to this RSS feed