[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 22 Օգոստոսի 2014

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՎ ԱԶԱՏԵԼ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐԻՑ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ օգոստոսի 21-ին հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և ՙԳյուղի և գյուղատնտեսության աջակցության՚ հիմնադրամի գլխավոր տնօրենի  մասնակցությամբ  քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԴԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌՈՒՑԵԼ ԱՅՆ

IMG_0302.JPGԼՂՀ կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 21-ին կազմակերպված միջոցառումը՝ նախարարությունների և այլ գերատեսչությունների մամլո ծառայությունների պատասխանատուների ու հասարակայնության հետ կապերի գծով բաժինների աշխատողների համար անցկացված  դասընթացները, նորություն էին Արցախի մեդիա բնագավառում։

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՑՈՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԿԱՅՈՒՆ ՎԱՍՏԱԿ

IMG_4466.jpgԱրդշինինվեստբանկը՚ Արցախում ունեցած վարկային գործունեությամբ զբաղեցնում է 2-րդ տեղը՝ մասնակցելով գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի և այլ բնագավառների զարգացման գործընթացին։ 

ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Սոչիում կայացած եռակողմ հանդիպման` տեղեկատվական աղբյուրներով տարածված   տեսագրությունները դիտելիս` առաջին հայացքից թվում է, թե Ադրբեջանի նախագահն այնտեղ իրեն ապահովագրված էր զգում։ Որ Ի. Ալիևին մտահոգում է միայն սեփական իշխանության երկարաձգումը, այլևս ոչ ոքի համար նորություն չէ։ Նորություն չէ նաև,  որ այս հարթությունում նա ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, քանի որ Արևմուտքը նրա հետ հիմնականում խոսում է ժողովրդավարությունից։ 

ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

Կենսաավտանգության կանոնների պահպանումը պարտադիր պայման պիտի դառնա անասնսպահությամբ և թռչնաբուծությամբ զբաղվողների համար:
Ի՞նչ է կենսաավտանգությունը և ինչո՞ւ է այն կարևոր: Եվ ընդհանրապես, որո՞նք են  կենդանիների և թռչունների հիվանդություններ առաջացնող պատճառները:  

ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆ

Ստեփանակերտ քաղաքում ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին սահմանելու հետ կապված խնդիրներին էր առնչվում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև ՙՍտեփանակերտ-Սերվիս՚ ՓԲԸ և ՙՄհեր՚ ՍՊԸ ղեկավարները:

ՎԱՌՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐ

IMG_0088.JPGԱնտառներում ու հանդամասերում հրդեհները հիմնականում լինում են ամռան շոգ ամիսներին, երբեմն աշնանը: Պատճառները տարբեր են, իսկ հասցրած վնասը` անասելի  մեծ: Հացահատիկի հնձից հետո շատ հողօգտագործողներ այրում են ցանքատարածքներում մնացած խոզանը և հաճախ մատնում անուշադրության կամ չեն կարողանում կրակի դեմն առնել, և հրդեհ է բռնկվում: Նման դեպքեր հաճախ են լինում, բայց այդպես էլ դաս չեն դառնում: 

ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՄԱՐԿԵՍԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հուլիսի 19-27-ը Կոլումբիայի Հանրապետության Մեդելին քաղաքում կայացավ պոեզիայի միջազգային 24-րդ փառատոնը, որին մասնակցեցին 39 երկրներից 71 բանաստեղծներ։ Տոնակատարությանը հրավիրված և ներկա էր Հայաստանը (և Արցախը) ներկայացնող բանաստեղծ’, բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, որը մեր ընթերցողների հետ կիսում է իր տպավորությունները։
Subscribe to this RSS feed