Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍԿՍՎԱԾ Է ԳԱՐՈՒ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քաշաթաղի շրջանի հարավային թևում մի քանի օր է, ինչ սկսվել է գարու հունձը։

Բերքահավաքը ժամանակին և անկորուստ ավարտելու նպատակով Իշխանաձոր գյուղում գործում է հակահրդեհային օպերատիվ շտաբ, որտեղ էլ  մայիսի 19-ին հարավային թևի համայնքների ղեկավարների, ոլորտի պատասխանատուների և աշխատակիցների մասնակցությամբ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն անցկացրեց խորհրդակցություն։ 

Խորհրդակցությունից հետո, բերքահավաքի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Ս. Խաչատրյանը  գյուղվարչության և ԼՂՀ ԱԻ պետական ծառայության Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետերի հետ եղավ շրջանի հարավ-արևելյան թևում, որտեղ ընթանում է գարու հունձը։

 Վարձակալ Լևոն Արզանյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից է, ով շրջանում ընդհանուր վարձակալել է 350հա տարածք և կատարել ցորենի ու գարու աշնանացան: Այս տարածքում գարու ցանքսն սկսել է 2015թ. հոկտեմբերին և, ընդհանուր առմամբ, գոհ է ստացվող արդյունքից: 3 օրվա ընթացքում հնձել է մոտ 25հա տարածք, ստացել է 70տ բերք: Գտնում է՝ եթե ավելի շուտ սկսեր ցանքսը, կատարեր պարարտացման և ագրոտեխնիկական անհրաժեշտ աշխատանքները, արդյունքն ավելին կլիներ: Երբեմն տեղացող անձրևների պատճառով աշխատանքներն ընդհատվում են, և հողօգտագործողները շտապում են բերքահավաքն այս հատվածում ավարտել օր առաջ: Չեն մոռացել նաև անցած ամռանը բռնկված հրդեհները: Լ. Արզանյանը նշեց, որ բերքի իրացման խնդիր չկա: Գարին հանձնում է ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող տարբեր ձեռնարկությունների՝ սկզբնական շրջանում 1 կիլոգրամը 125 դրամով: Հետագայում հնարավոր է գնի անկում՝ կապված Ռուսաստանից գարու ներկրման հետ: 

Ս. Խաչատրյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին, հետաքրքրվեց խնդիրներով, տվեց համապատասխան հանձնարարականներ։ Գյուղվարչության պետ Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս հատվածում նույնպես փշաթփերի սրսկում է կատարվել՝ հրդեհներից խուսափելու նպատակով, այդուհանդերձ, արդեն չորացած խոտը նույնպես հրդեհավտանգ է, և պետք է առավել ուշադիր լինել: Մեկ-երկու օրից, եթե եղանակային պայմանները թույլ տան, արաքսամերձ տարածքներում նույնպես կսկսվի գարու հունձը: Այս օրերին Թովմասարի տարածքում ընթանում են խոտհնձի աշխատանքները: Անասնապահության զարգացման նպատակով վերջին տարիներին խոտը հնձվում է մեծ քանակությամբ: Մայիսի 23-ի դրությամբ հավաքվել էր 5000 հակ խոտ: Նույն  օրվա տվյալներով հնձվել էր 55հա գարու արտ՝ միջինը 22,7ց/ հա  բերքատվությամբ։ 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր