Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆՆԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

2016թ. բերքի տակ  Հադրութի շրջանի համայնքներում կատարվել էր մոտ 10000 հա աշնանացան հացահատիկայինների ցանքս, որից 3500 հա՝ ցորեն, 6500 հա՝ գարի: Նշված ցանքսերից  2998 հա¬ն  կատարվել է գյուղամերձ սեփականաշնորհված և վարձակալված, իսկ 7002 հա¬ն՝ ՊՊՖ վարձակալված վարելահողերում:

Բերքահավաքի ամբողջ ընթացքը վերահսկվել է շրջանային օպերատիվ շտաբի կողմից: 

Դրական կարելի է համարել այն փաստը, որ բերքահավաքի ողջ ընթացքում հրդեհներից բերքի  կորուստ չի  արձանագրվել: ԼՂՀ ԿԱ ՓԾ  Հադրութի բաժնի արագ արձագանքման խմբերը շուրջօրյա հերթապահություն են  սահմանել հացահատիկային դաշտերում: Ներկա պահին նրանք տեղափոխվել են համայնքային գյուղամերձ տարածքներ և շարունակում են շուրջօրյա հերթապահությունը:

Ինչպես տեղեկացրեց Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության,  հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը, հուլիսի 12-ի դրությամբ շրջանում կատարվել  6120 հա գարու հունձ, ստացվել է 13158 տոննա բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 21,5 ցենտներ: Հնձվել են  2850 հա ցորենի դաշտեր, ստացվել է 7838 տոննա բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 27,5 ցենտներ, որը, ըստ բաժնի վարիչի, կարելի է բավարար համարել: Բերքահավաքին մասնակցում է 40 կոմբայն:  Արևշատ, Տող, Մեծ Թաղեր, Տումի, Ջրակուս համայնքների գյուղամերձ տարածքներում մնացել է հնձելու 800 հա աշնանացան հացահատիկայիններ: Եղանակային  բարենպաստ պայմանների դեպքում հնձի աշխատանքները կարճ ժամանակում ավարտին կհասցվեն: Ստացված բերքի իրացման խնդիր մինչ այսօր չկա, նշեց բաժնի վարիչը:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ