[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հադրութի շրջանում տեղական նշանակության ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 250 կմ:

Վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացրվել  դրանց  բարեկարգման  ուղղությամբ: Շրջանում  ճանապարհների վերանորոգմամբ և շահագործմամբ զբաղվում է ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի Հադրութի տեղամասը, որը հանգրվանել է Ազոխ գյուղում: 

Տեղամասի աշխատանքները ղեկավարում է արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից, պահեստազորի սպա Միքայել Ասրյանը: Սակավաթիվ  կազմով կոլեկտիվն իր ամենօրյա աշխատանքով կարողացել է հավուր պատշաճի  ապահովել շրջանի  տեղական նշանակության ճանապարհների բարեկարգումն ու  շահագործումը: 2015 թվականին կազմակերպության կողմից  բարեկարգման աշխատանքներ են իրականացվելՙՀյուսիս-հարավ՚ մայրուղուց Դիզափայտի  ստորոտ- խծաբերդ, Հին-Թաղեր, Խանձաձոր համայնքներ տանող ճանապարհների վրա: Վերանորոգվել է նաև Հադրութ- Թաղասեռ- Վարդաշատ ճանապարհը: Ձմռան ժամանակաշրջանում նորմալ շահագործվել են  հանրապետական նշանակության ՙՀադրութ- Կարմիր Շուկա՚ 32կմ¬ոց  ճանապարհահատվածը, ինչպես նաև համայնքները կապող տեղական նշանակության ճանապարհները:

2016 թվականին ծրագրավորվել է մի շարք ճանապարհներ վերանորոգել, սակայն  ապրիլյան պատերազմն անավարտ թողեց այդ ծրագրերը, և ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի Հադրութի  տեղամասն աշխատանքները վերսկսեց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մի շարք ճանապարհների վրա։ Ըստ տեղամասի տնօրենի՝ բարեկարգման աշխատանքներ են  իրականացվել Հադրութ- Ցոր-Բանաձոր- Առաքել- Մեխակավան, ինչպես նաև  Հին Թաղեր- Արևշատ ճանապարհների վրա: Ներկա դրությամբ  աշխատանքներ են տարվում սահմանամերձ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ: 

Մեր այն հարցին, թե ինչ աշխատանքներ են  իրականացվում  ձմռանը  ճանապարհների նորմալ շահագործումն  ապահովելու ուղղությամբ,  տեղամասի պետը նշեց. միջոցներ են  ձեռնարկվում ճանապարհների անանցանելի հատվածներում կուտակելու ավազ և խիճ: Համապատասխան հայտ է ներկայացվել ձեռք բերելու տեխնիկական աղ: Այս միջոցառումները հնարավորություն կտան ապահովելու  ճանապարհների անխափան  շահագործումը, որը  կարևոր պայման է շրջանի կենսագործունեության բնականոն  ընթացքն  ապահովելու համար:

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ