Logo
Print this page

ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2016թ. հոկտեմբերի 29-ին, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքային պլանի համաձայն, Հադրութի մշակույթի տանը հրավիրվել էր աշխատանքային սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հադրութի և Ուխտաձորի ենթաշրջանների համայնքներում կազմավորվող  ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուները:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ  ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը և ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը: Սեմինարին մասնակցում էին նաև Հադրութի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները:

Սեմինար-խորհրդակցությունը բացեց Հադրութի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բենիկ Կարապետյանը: Այնուհետև Ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների պարզաբանումով հանդես եկավ ԼՂՀ  ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը: Նա մանրամասն կանգ առավ ընտրությունների հիմունքների, ընտրելու իրավունքի, քվերակության գաղտնիության, ընտրությունների հրապարակայնության, ընտրողների ցուցակները կազմելու և նրանց ներկայացվող պահանջների, ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների ձևավորման, ընտրական հանձնաժողովների կազմավորման, նախընտրական հիմնադրամների ձևավորման, դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակի, վարձատրության, ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, քվեարկության կարգի, քվեարկության արդյունքների ամփոփման, արձանագրությունների լրացման ու ժամանակին ներկայացման, հանրաքվեների, ԼՂՀ  Նախագահի, ԼՂՀ  ԱԺ և ՏԻՄ ընտրությունների անցկացման կարգի և ժամկետների հետ կապված հարցերի պարզաբանման վրա:

ԼՂՀ  ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը հիմնականում անդրադարձավ գործավարությանն առնչվող հարցերին: Եղիշե Արզումանյանն ու Սերգեյ Մելքումյանը պատասխանեցին սեմինարի մասնակիցներին հուզող հարցերին:

Միջոցառման ավարտից հետո անցկացվեց հանձնաժողովի անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացների ստուգարք, որին մասնակցեցին սեմինարին ներկա   հանձնաժողովների  անդամության թեկնածուները, որոնք իրավունք ստացան անհրաժեշտության դեպքում առաջադրվելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ:

2016 թվականի հոկտեմբերի 30-ին նմամ սեմինար-խորհրդակցություն անցկացվեց  Առաքել  համայնքում, որին մասնակցեցին Բանաձորի ենթաշրջանի համայնքներից կազմավորվող ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուները: 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.