[ARM]     [RUS]     [ENG]

ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

 

 

 

Հադրութի  շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի որոշումով հաստատվել են շրջանի 2016թ.   9 ամսվա պետական և համայնքային բյուջեների արդյունքները։ 

 Նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի մասը կատարվել է 96,6%-ով, կամ նախատեսված 2մլրդ 86 մլն 543,3 հազ. դրամի դիմաց ծախսվել է 2 մլրդ 15 մլն 720,7 հազ.: Շրջվարչակազմի համար նախատեսված ծախսերը կատարվել են  91,4%-ով, կամ 95 մլն 456,3 հազ. դրամի դիմաց ծախսվել է 87 մլն 217,1 հազ. դրամ:

Հանրակրթական դպրոցների տնօրենության  համար նախատեսված 675մլն 265 հազ. դրամից ծախսվել է 641մլն 634,8 հազ. դրամը (կատարողականը՝ 77,2%): ՙՀադրութի Մ. Մանվելյանի անվան դպրոց՚ ՊՈԱԿ¬ի ծախսերը կատարվել են 94,5%-ով: Ներկայացված տեղեկանքում մանրամասն վերլուծվել են շրջանում գործող 10 ՊՈԱԿ¬ների  և բյուջետային հիմնարկների կողմից կատարված ծախսերը, որոնցում միաժամանակ երևան են հանվել ծախսերի թերակատարման հիմնական պատճառները: Կենսաթոշակների վճարման համար ծախսվել է 674մլն 565,1 հազ. դրամ, երեխաներին տրվող նպաստը կազմել է 151 մլն 31,4 հազ. դրամ:

Համայնքային բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 88,8%-ով, կամ նախատեսված 44 մլն 520հազ. դրամի դիմաց հավաքվել է 39մլն 552,6 հազ. դրամ: Հողի հարկի գումարները հավաքվել են 90,5%-ով, գույքահարկը կատարվել է 64,6%-ով, պետական տուրքը՝ 81,5%-ով: Գյուղական նշանակության հողերի վարձավճարը կատարվել է 118,2%-ով: Դոտացիայի համար նախատեսվել է 169 մլն 410 հազ. դրամ, որի դիմաց ֆինանսավորվել է 132 մլն 800 հազ. դրամ: Տիրազուրկ գույքի  օտարումից մուտք է եղել1  մլն 290 հազ. դրամ: Համայնքային բյուջեի ծախսերը ընթացիկ տարվա 9 ամսում կատարվել են 79,4%-ով, կամ նախատեսված 213 մլն 930 հազ. դրամից ծախսվել է 169մլն 886,3 հազարը։ Տեղական ինքնակառավարման մարմինների պահպանման համար նախատեսված 142մլն  940,2 հազ. դրամի դիմաց ծախսվել է115 մլն 931,2 հազ. դրամ (91,1%): Գյուղական ակումբների պահպանման համար նախատեսված է 23մլն 214 հազ. դրամ, որից ծախսվել է 19մլն 780,9 հազ. դրամը (85,2%): Բնակկոմունալ տնտեսության համար նախատեսվել է 47 մլն 775,8 հազ.  դրամ, որից ծախսվել է 35 մլն 465,1 հազ. դրամը (74,2%):

Վարչակազմի ղեկավարի որոշմամբ՝ համայնքների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ կատարելու համայնքային բյուջեի եկամուտների մուտքերի պլանը տարվա կտրվածքով, իսկ ծախսերը, աշխատավարձից բացի, իրականացնել խիստ անհրաժեշտության դեպքում: