[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո երկու նախարարները և նրանց ուղեկցող պաշտոնյաները մասնակցեցին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած՝ մեքենաների հանձնման հանդիսավոր միջոցառմանը, որը կարելի է որպես  ստորագրված փաստաթղթի իրականացման առաջին քայլը համարել։ 

 Ինչպես նշեց Ա. Խաչատրյանը, հրապարակում կանգնեցված 13 ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաները, որոնք որոշվել է տրամադրել Արցախի 13 համայնքների, ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացված 50մլն  դրամ դրամաշնորհի շրջանակներում։ Այս  ամենագնացների ձեռքբերումը և համայնքներին հանձնելու որոշումը պայմանավորված է վերջիններիս համաչափ զարգացման, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Մեքենաների բանալիները երկու նախարարները հանդիսավոր պայմաններում հանձնեցին համայնքների ղեկավարներին։ Ս. Կարայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսուհետ երկու նախարարությունների միջև համագործակցությունը կկրի ինստիտուցիոնալ  բնույթ, կլինի առավել  համակարգված, ամենօրյա։ Համագործակցության ծրագիրը  թույլ կտա բոլոր ուղղություններում  զարգացում ապահովել միասին, ինչը կնպաստի լավ արդյունքների գրանցմանը և՜ Արցախում, և՜ Հայաստանում։

Ա. Խաչատրյանն էլ  նշեց, որ  ստորագրված  հուշագիրը միջոցառումների հեռանկարային ծրագիր է՝ հատկապես արցախյան արտադրանքի արտահանման առումով։ Երկու նախարարները վստահեցրին, որ շատ մոտ ապագայում համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն։

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ