[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Կարևորելով աշնանացանի աշխատանքների  անհրաժեշտությունը և հիմք ընդունելով շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանի  կողմից ներկայացված՝ ՚2017թ. բերքի տակ աշնանացանի աշխատանքների մասինՙ տեղեկանքը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը ընդունել է որոշում, որով հանձնարարականներ է տրվել ինչպես  ԳՀՀ բաժնին, այնպես էլ շրջանի համայնքների ղեկավարներին ձեռնարկել գործուն միջոցներ՝ արագացնելու 2017թ. բերքի տակ աշնանացան հացահատիկայինների ցանքսը, ինչպես նաև  բացատրական աշխատանքներ տանել հողօգտագործողների շրջանում։

Որոշմամբ միաժամանակ հողօգտագործողների ուշադրությունը հրավիրվել է սերմերի մաքրման և ախտահանման աշխատանքների վրա: 

Ինչպես տեղեկացրին  շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնից՝ նախատեսված է 2017 թվականի բերքի տակ շրջանում կատարել շուրջ 10000 հա հացահատիկայինների ցանքս, որից 2700 հա¬ն՝ համայնքային սեփականաշնորհված և գյուղամերձ վարձակալված, 7300 հա¬ն՝ ՊՊՖ վարձակալված վարելահողերում: Շրջանի հողօգտագործողները սերմերի պահանջ չունեն, քանի որ 2016 թվականի հնձից ստացված բարձր բերքը հնարավորություն է տվել լուծելու սերմերի խնդիրը: Առկա գյուղատնտեսական տեխնիկան նպատակային և կազմակերպված օգտագործելու դեպքում հնարավորություն կընձեռվի ագրոտեխնիկական ժամկետներում ավարտել աշնանացանը:  Նոյեմբերի 18-ի դրությամբ շրջանում կատարվել է շուրջ 6000 հա հերկ, 2700 հա գարու ցանքս:

 

Էդիկ ԴԱՎԹՅԱն

ք. Հադրութ