[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՁՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Գրեթե մեկ ամիս է, ինչ Բերձորից մոտ 15 կմ հյուսիս՝ անտառապատ ձորակներում ճանապարհ է բացվում՝ քաղաքը խմելու ջրով ապահովելու  համար նոր խողովակաշարի անցկացման նպատակով: 

 Մինչ օրս շրջկենտրոնում բնակչությանը խմելու ջուր մատակարարվում է օրումեջ, այն էլ՝ մի քանի ժամով:   Վերջերս ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի և շահագրգիռ այլ կառույցների մասնագետները կատարել են հետազոտություն, և որոշվել է գնալ այս քայլին:  Մարտի 10-ին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, գյուղվարչության հողաշինարար Հրայր Սարգսյանը և ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ տնօրեն Սամվել Ալեքսանյանը տեղում ծանոթացան կատարված աշխատանքներին: Բերձորի հյուսիսային այս մասում կան խմելու ջրի աղբյուրներ: Նոր բացված ճանապարհը բարձրանում է դեպի ակունքներ, որտեղ պետք է կառուցվի ջրավազան՝ մաքրող կայանով: Այստեղից էլ պոլիէթիլենային խողովակներով ջուրը պետք է հասցվի քաղաք։ Խողովակաշարը պետք է անցնի այնպիսի տեղով, որ հնարավոր լինի նաև այլ աղբյուրների ջուրը ևս միացնել ընդհանուր ցանցին: Կատարվել են վերջնական չափումներ, տվյալները կներկայացվեն ԱՀ կառավարություն, և շուտով կսկսվի ջրագծի կառուցումը;  

 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձորը