Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ 2017թ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

Կառավարության հերթական նիստը

 Մարտի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ գործադիրի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Օրակարգում շուրջ 2 տասնյակ հարցեր  կային, որոնցից մի քանիսն առնչվում էին էկոնոմիկայի բնագավառին։ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է հանրապետության տնտեսական զարգացմանն ուղղված 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման ծրագիրն ու դրա իրականացման միջոցառումների ցանկը, զբոսաշրջության զարգացման հայեցակարգն ու իրականացվող միջոցառումների ցանկը, որոնք և հաստատվել են կառավարության նիստում։ 

Վարչապետն անդրադարձել է էներգետիկ ոլորտի հնարավորություններին, զարգացման հեռանկարներին, կարևորել էներգետիկայի բնագավառի առկա ներուժի ու հնարավորությունների առավել  արդյունավետ օգտագործումը։ 

Ա. Խաչատրյանը տեղեկացրել է, որ տնտեսական զարգացման համար նախատեսվում են պետբյուջեից 17 մլն դրամի շրջանակներում իրականացնել միջոցառումներ. դրանք կլինեն  տնտեսական համաժողովների կազմակերպում կամ կազմակերպման աջակցում, միջազգային ցուցահանդեսներին Արցախի մասնակցության ապահովում, հետազոտությունների, վերլուծությունների իրականացում,  աջակցություն տեղական արտադրողներին և այլն։ Պատմական հուշարձաններին առնչվող հարցի վերաբերյալ Ա.Հարությունյանը որոշ դիտողություններ ուներ և հանձնարարեց դրանց վերականգնումը կամ պահպանումը կազմակերպել շրջվարչակազմերի, այդ աշխատանքներում ներգրավված բարեգործների և պատկան այլ մարմինների հետ սերտ համագործակցությամբ: 

Պետբյուջեից 20 մլն դրամ հատկացվել է զբոսաշրջային ոլորտին։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ առաջարկվող  նախագիծը թույլ կտա Արցախում զարգացնել ներգնա տուրիզմը, ինտեգրվել ՀՀ զբոսաշրջային ոլորտին, ընդլայնել Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը։ 

Կառավարությունը հաստատեց հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետպատվերի ծրագիրն ու ցանկը՝ 2017 թվականի համար։ Նախագծի համաձայն Արցախի բնակչությունը պետական աջակցությամբ կունենա անվճար առնվազն 10 հեռուստա- և 3 ռադիոալիքների ընդունման հնարավորություն։ 240 մլն դրամ պետբյուջեից կհատկացվի այդ նպատակին։ Գերատեսչության առաջարկությամբ սահմանվեց փոքր հիդրոէլեկտրակայանների առավելագույն  դրվածքային  հզորության նոր չափանիշ. գործող օրենսդրությամբ այն կազմում է 10 ՄՎտ, առաջարկվում է այն բարձրացնել մինչև 30 ՄՎտ¬ի։ Դրվածքային հզորության բարձրացումը, ըստ Ա. Խաչատրյանի՝ իր ազդեցությունը կունենա էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վրա և խթան կհանդիսանա փոքր հէկերի կառուցման ժամանակ ավելի մեծ հզորությունների ներդրման համար։ Վարչապետը հանձնարարեց հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ ուշադրություն դարձնել նաև արևային էներգետիկայի զարգացմանը, կատարել ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով նաև ՀՀ փորձը, աշխատել հայաստանյան գերատեսչություննների ու մասնագետների հետ։ Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ կան   մարդիկ, ովքեր պատրաստ են այդ ոլորտում կատարել առաջին ներդրումները։ ՙՉնայած  արևային էներգիայի սակագինը մի փոքր միջինից բարձր է, բայց, համոզված եմ, ապագան արևային էներգետիկայինն է, և պետք է սկսել նման էլեկտրակայանների կառուցման համար տարածքների հետազոտություն կատարել՚,¬ ասաց նա՝ հավելելով, որ պետք է արևային մարտկոցներ տեղադրել բոլոր նորակառույցներում՝ տաք ջրի մատակարարման համար։  Հաստատվեց մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը։ Ա. Խաչատրյանն առաջարկեց վերանայել  նաև Շուշիի պատմական հուշարձանների ցանկը, նշելով, որ այն բխում է այդ ցանկը թարմացնելու, այն գիտամեթոդական խորհրդի կազմած եզրակացությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, ինչը թույլ կտա կազմակերպել դրանց պահպանման գործընթացը։ Էկոնոմիկայի նախարարությունը հաստատման ներկայացրեց նաև ՙՏյաք՚  պատմամշակութային արգելոց ստեղծելու առաջարկությունը և դրա կանոնադրությունը` հիմնավորելով, որ այն Արցախի եզակի բնակավայրերից է, որտեղ պահպանվել է 18-19-րդ դարերի ազգային ճարտարապետությունը։

 Արցախի ֆինանսների նախարարությունը քննարկման ներկայացրեց  հաշվապահների որակավորման կարգին առնչվող որոշման փոփոխություններն ու լրացումները, ինչը պայմանավորված է ոլորտը կարգավորող իրավական դաշտի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ։Առաջարկվում է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից որակավորում ունեցող անձանց որակավորման վկայականներ տրամադրել առանց քննության, կրճատել որակավորման հանձնաժողովի առանձին գործառույթների կատարման ժամկետները, նախատեսել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի և կից  փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն և այլն։ 

Առողջապահության նախարարությունը հանդես եկավ կառավարության 2005թ. դեկտեմբերի 20-ի ՙՊետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին՚ որոշման մեջ լրացումներ կատարելու առաջարկությամբ։ Լրացումը պայմանավորված է զինծառայության ժամանակ խեղված, հաշմանդամ դարձած անձանց հեռակա անվճար բուժումը կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Նախագծի մեկ այլ լրացմամբ արտասահմանից և ՀՀ¬ից ժամանած բարձրակարգ բժիշկ¬մասնագետների մոտ ընդունելության հնարավորություն կստանան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկման իրավունք ունեցող բնակչության առանձին խմբերի ցանկում չընդգրկված անձինք։ 

Հաստատվեցին 2017թ. պետբյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները, ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը։ Վերջինիս հաստատումը գյուղնախարար Արամ Մխոյանը կարևոր է համարում սննդամթերքի անվտանգության տեսակետից. այն թույլ կտա ձկնամթերքի արտադրության և սպառման բոլոր փուլերն ապահովել սննդամթերքի անվտանգության չափանիշներին համապատասխան։ Գյուղատնտեսական ծրագրերի և միջոցառումների շարքում վարչապետն առաջարկեց հատկապես ուշադրություն դարձնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը՝  դասընթացների և քարոզչության այլ միջոցների կիրառմամբ այգեգործներին, հողօգտագործողներին շահագրգռելու համար։

2017թ. Արցախի ԿԳՍ նախարարությունը նախատեսում է կենտրոնացված միջոցառումների ծրագրով տեղ  հատկացնել կրթական բարեփոխումներին, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակչության միջոցառումներին, դպրոցականների ամառային հանգստին, սպորտային տարաբնույթ միջոցառումներին և այլն։ Վարչապետը հանձնարարեց առավել ուշադրություն դարձնել միջազգային հարթակներում ներկայանալուն (հատկապես՝ օլիմպիական), մեր մարզիկների պատրաստվածության խնդրին։ 

Մշակութային և երիտասարդական միջոցառումների համար պետբյուջեից 138 մլն դրամ է նախատեսված։ Կիրականացվեն ինչպես ավանդական դարձած հանրապետական ու միջազգային ծրագրեր ու միջոցառումներ, այնպես էլ նոր նախագծեր։ Կընդլայնվեն մշակութային կապերը, աշխատանքներ կկտարվեն Արցախի մշակութային դաշտի ճանաչման ուղղությամբ։

Կառավարության նիստում հաստատվեց զորահավաքային  մարմինների օրինակելի կանոնադրությունը, կատարվեցին լրացումներ և փոփոխություններ ՙԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին՚ և ՙԶենքի մասին՚ օրենքներում։ 

Կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության, ընդերքի ուսումնասիրության համար ոլորտը կարգավորող մարմինը կառավարության հաստատմանը ներկայացրեց 2017թ. միջոցառումների ծրագրերը։ Առաջին հարցի մասով Ա. Հարությունյանը հանձնարարեց սերտորեն համագործակցել գյուղնախարարության հետ՝ առավել արդյունավետ աշխատելու համար, իսկ երկրորդի վերաբերյալ  հնչեցրեց նկատողություն, որ տեղի շինարարական կազմակերպությունները տեղական հումքը  բավարար քանակով  չեն օգտագործում, և հանձնարարեց քաղաքաշինության նախարարին առաջիկայում առավել խիստ վերաբերվել այդ հարցին՝ տեղի արտադրանքը խթանելու համար, նշելով, որ այն ոչնչով չի զիջում ներկրված շինանյութին։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ