Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԾՐԱԳՐԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ մի շարք  համարներում, Ադրբեջանից բռնատեղահանված ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրները մեղմելու նպատակով  վերջին տարիներին  հանրապետության նախագահի հանձնարարությամբ կառավարությունն սկսել է իրագործել կոնկրետ ծրագիր, որի արդյունքում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք ընդգրկվել են ՙԱրցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ՚-ի կողմից առաջարկվող՝ ՙՀիփոթեքային վարկավորմամբ սոցիալական որոշ խմբերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցության՚ ծրագրում: 

 Անդրադառնալով պետական աջակցության` կոնկրետ փախստականներին հասցեագրված գործընթացին` Հիմնադրամի տնօրեն Մարատ Հասրաթյանը նշեց, որ 2015թ. ՙԱրցախբանկ՚, ՙՀայբիզնեսբանկ՚, ՙԱմերիաբանկ՚ և ՙՖիդես՚ ունիվերսալ վարկային կազմակերպության հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնց արդյունքում հնարավոր է դարձել փախստականի կարգավիճակ ունեցող և նախկինում ԼՂՀ ներդրումային հիմնադրամի կողմից բնակարանի գնման, վերանորոգման կամ  բնակելի տան կառուցման նպատակով տրամադրված երկարաժամկետ վարկերից օգտվող քաղաքացիների բոլոր վարկային գործերը տեղափոխել իրենց հիմնադրամ: Նոր ծրագրի համաձայն` վարկային տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը, որը գործում էր  մինչ այդ, տվյալ խմբի համար  փոխարինվել է հիփոթեքային վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքի անհատույց մարմամբ: Հաջորդ տարում նաև համաձայնագիր է կնքվել ՙԱմերիաբանկի՚ հետ` արդեն սկզբնական վարկեր տրամադրելու համար, ինչի  շնորհիվ փախստականները հնարավորություն ունեն դիմել Հիմնադրամին և ստանալ նոր վարկ: 

Ըստ Հիմնադրամի տնօրենի` այսօր փախստականները հետաքրքրված են թե՜ բնակարանի գնման, թե՜  վերանորոգման և թե՜  բնակելի տուն կառուցելու ծրագրերով: Նշենք, որ փախստականի կարգավիճակ ունեցողների համար պետական աջակցության նպատակային նոր ծրագիրը խիստ կարևոր և շահեկան առանձնահատկություն ունի. պետությունը փախստականներին տրամադրում է  անհատույց կանխավճար` ձեռք բերվող բնակարանի շուկայական գնի 20 տոկոսի չափով: Հիմնադրամի տնօրենի դիտարկմամբ`  փախստականների համար ամենասուր` բնակարանային խնդրի լուծմանն ուղղված այս ծրագիրն ամենագործունը կարելի է համարել, քանի որ սոցիալական այդ խմբին պատկանող շատ ընտանիքներ վճարունակության և վարկը սպասարկելու հետ կապված խնդիրներ ունեն: Ըստ ծրագրի պահանջների` փախստական են համարվում ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ և քաղաքացիություն ստացած անձը, ինչպես նաև փախստականի վկայականում նշված ընտանիքի անդամները։

ՙԱյս ծրագիրը վկայում է նաև, որ մեր պետությունն իր սուղ հնարավորություններով անգամ փորձում է արմատական լուծում տալ մեր քաղաքացիներին վաղուց  մտատանջող այդ խնդրին,- նշեց Մ. Հասրաթյանը:- Հատկանշական է նաև, որ կառավարության համապատասխան որոշմամբ, ի տարբերություն փախստականների, Արցախյան պատերազմում զոհվածների զավակներին, միածնող կամ բազմազավակ ընտանիքներին հիփոթեքային վարկավորման համար կանխավճար տրամադրվում է  փոխառության հիմքով, այսինքն` հիփոթեքային վարկի լրիվ մարման ժամկետին հաջորդող հինգ տարվա ընթացքում դրա լիովին կամ մասնակի վերադարձման պայմանով՚: Անդրադառնալով պետական աջակցության պայմաններին` Հիմնադրամի տնօրենը նշեց, որ նախատեսվող աջակցությունից կարող է օգտվել 18 տարին լրացած և սեփականության իրավունքով բնակելի տարածք չունեցող շահառուն, որի սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսն ընտանիքի մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում 18 քառակուսի մետրը:

Պետական ֆինանսական աջակցություն կարող է ստանալ նաև միևնույն բնակարանում երկու և ավելի ընտանիքներ համատեղ բնակվելու դեպքում առանձնացող յուրաքանչյուր շահառուի ընտանիք՝ անկախ բնակելի տարածքի մակերեսի մեծության, ձեռքբերման հիմքի և համատեղ սեփականության իրավունքի առկայությունից: Շահառուն պետական ֆինանսական աջակցության յուրաքանչյուր ձևից կարող է օգտվել մեկ անգամ: Շահառուի ընտանիքի անդամների դրամական եկամուտներից կենսաապահովման համար նվազագույն  գումարը մեկ շնչի հաշվով ամսական սահմանվել  է  50 000 ՀՀ դրամը: Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ  ստացողի պարտավորությունների մարմանը կարող է ուղղվել նաև այլ անձանց եկամուտը՝ նրանց համաձայնությամբ և առանց համասեփականատեր դառնալու նախապայմանի: Այդ անձինք կարող են դիտվել նաև որպես համավարկառու կամ երաշխավորող. սա ևս կարևոր կետ է աշխատավարձի ոչ բավարար չափ ունեցող փախստականների համար: Պետք է նշել, որ վերոնշյալ պահանջներն ընդհանուր են ծրագրի մեջ ընդգրկված բոլոր սոցիալական խմբերի համար: 

Սոցիալական ծրագրերի հիմնադրամի տնօրենի տեղեկատվությամբ` հիշյալ ծրագրի շրջանակներում 37 հայտերի հիման վրա իրականացվել է տոկոսների սուբսիդավորում, փախստականի կարգավիճակ ունեցող 3 ընտանիքի համար արդեն ձեռք են բերվել բնակելի տներ, վերանորոգվել են 6 բնակարան և 7 բնակելի տուն: Բնակարանի գնման նպատակով երկու հայտատուի տրամադրվել է կանխավճար:

 

Նունե  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ